×


Ո՞ր դերասանուհին է փոխարինելու Անջելինա Ջոլիին

Ինչպես հայտնի է, Անջելինա Ջոլին “Քնած դշխուհի” ֆիլմում հանդես է գալիս Մալեֆիսենտի դերում: Գեղեցիկ դերասանուհու արտաքինով այս չար կախարդին երիտասարդ տարիքում էլ կմարմնավորի 18-ամյա դերասանուհի Ինդիա Այլին: Աղջկա կարիերայում սա դեռեւս ամենամեծ դերն է:

Ինդիա Այլին կմարմնավորի երիտասարդ Մալեֆիսենտին



“Քնած դշխուհու’’ էկրանավորման հետ կապված մանրամասները գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ հեքիաթը պատմելու է հենց չար կախարդը՝ Մալեֆիսենտը, որը փորձում է վերջ տալ արքայադուստր Ավրորայի կյանքին: Ի դեպ, երիտասարդ գեղեցկուհուն մարմնավորելու է Էլի Ֆենինգը:

Էլի Ֆենինգը


Անջելինա Ջոլին ոգեւորությամբ է խոսում իր՝ Մալեֆիսենտի դերի մասին` այս կերպարին բնորոշելով որպես “մեծագույն անձնավորություն, որը շատ բանի է ունակ’’: Ի դեպ, Անջելինայի երեխաները նույնպես ոգեւորված են, որ իրենց մայրը չար կախարդի դեր է ստանձնելու: Նրանք մասնավորապես հավանել են կախարդի հագուստն ու գլխարկը:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW