BRAVO.am-ը պատմել էր, որ ուկրաինացի փոփ-աստղ Գայտանան հայտարարել է, թե հայերեն լեզվով կերգի “Շախտյոր”-ի օրհներգը, եթե Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում 25 գոլ հեղինակի:
Հենրիխ Մխիթարյանը եւ Գայտանան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի “Շախտյոր” ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես արդեն հայտնի է, սահմանել է ռմբարկուական ռեկորդ, իսկ Գայտանան կատարել է իր խոստումը:):
Գայտանան
Երգչուհին տոնախմբության ժամանակ նշել է, թե “Շախտյոր` չեմպիոն” հիթի հայերեն թարգմանությունն իրեն այդպես էլ ոչ ոք չի տրամադրել, բայց փոխարենը մեկ այլ շատ լավ երգ կներկայացնի` “Ով, սիրուն, սիրուն”-ը:
“Շախտյորի” հայ կիսապաշտպանի եւ Գայտանայի հայերեն զուգերգի տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորեւ:):
BRAVO.am


×
12,154





