Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում` Անդրեն, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Դավիթ Ամալյանը, Անդոն եւ Ռաֆոն, հունիսի 23-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցելու են բարեգործական համերգի:
Անդրեն եւ Նազենի Հովհաննիսյանը
Անդրեն BRAVO.am-ին տեղեկացրել է, որ համերգից գոյացած հասույթը փոխանցվելու է Արցախի մանկատանը.“Ցավում եմ, բայց այնտեղ էլ արդեն կա նման վայր… Չեմ հասկանում` ինչու են մարդիկ ընտանիք կազմում եւ հետո անում այդ դաժան քայլը, որը չեմ ուզում կապել ֆինանսների հետ, քանի որ դժվարություններ, վստահ եմ, տեսել է հայ ընտանիքների 80 տոկոսը, բայց մեզնից չեն հրաժարվել մեր ծնողները…”:
Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
Սոֆի Մխեյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մեծ ոգեւորվածությամբ է ընդունել առաջարկն ու հուսով է` ամեն ինչ շատ լավ է ընթանալու.“Ուրախ եմ, որ թեկուզ հայրենիքից հեռու` Եվրոպայում, մարդիկ ջանք չեն խնայում բարեգործական միջոցառումներ, այս դեպքում` համերգ կազմակերպել ու օգնության ձեռք մեկնել”:
Անդրանիկ Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը
Երեւանի կամերային թատրոնի դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն էլ` Անդոն, խոսելով բարեգործական համերգի մասին, հայտնել է, որ ուրախությամբ կվարի այն.“Բնականաբար, ես ու Ռաֆոն հումորային որոշ համարներ էլ կներկայացնենք: Շատ լավ խումբ է հավաքվել, մասնակիցները մեկը մյուսից լավն են:): Բոլորս էլ գնում ենք մեծ սպասելիքներով ու հուսով ենք` կվերադառնանք վառ տպավորություններով”:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: