×


Ո՞ւր է կորել Նարեկ Ղափլանյանը

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Նարեկ Ղափլանյանին տեւական ժամանակ է` ասպարեզում չենք տեսնում, նրա գործունեության մասին անդրադարձներ մամուլում չկան: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, Նարեկը բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

Նարեկ Ղափլանյանը


“Հայաստանում են ծնողներս, դուստրը, ընկերներս… Կգամ-կգնամ, բայց երեւալու խնդիր չունեմ: Այստեղ աշխատանքային առումով շատ ավելի լավ եմ զգում”,-տեղեկացրել է նա` նշելով, որ հաջորդ տարի պատրաստվում է ֆիլմ նկարահանել. “Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ եւ ուզում եմ իմ սեփական ֆիլմը նկարել”:

Դերասան-ռեժիսորի խոսքով` այժմ փորձառություն է ձեռք բերում` ամերիկյան ֆիլմերի նկարահանման հրապարակում հետեւելով բոլոր աշխատանքներին. “Չեմ ուզում նշել ֆիլմերի անուններ: Զբաղված եմ պրակտիկայով, փորձում եմ հասկանալ ռեժիսորական ամեն մի մանրուք, որպեսզի ֆիլմս ավելի պրոֆեսիոնալ ու գրագետ լինի”:

Ավո Խալաթյանը եւ Նարեկ Ղափլանյանը


 Նարեկ Ղափլանյանը BRAVO.am-ին ասել է, որ բացի  ռեժիսորական աշխատանքներում հմտանալուց, երաժշտություն է գրում արտասահմանյան ֆիլմերի համար, նաեւ սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել. “Կխաղամ “US Armenia”-ի նոր սերիալում` “Ամերիկյան պատմություններ”-ում: Կնկարահանվեմ, որպեսզի հայկական մշակույթից չկտրվեմ (ծիծաղում է-հեղ.)”:

Նա պատմել է, որ Միացյալ Նահանգներում վերջերս կատակերգության ժանրի ներկայացում է բեմադրել.““Ախ, Weekend, Weekend”-ը տեղի հայերի մասին է, թե ինչպես են նրանք անցկացնում իրենց հանգստյան օրերը: Ժամանակ չունեցա դրանով երկար զբաղվելու, որովհետեւ անկեղծ ասած, ամերիկյան ֆիլմերի շուկայում ավելի շատ հետաքրքիր բաներ կան”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Նարեկ Ղափլանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին