×


Ռուզաննայի ապագա երեխային նվիրված խնջույքը՝ ընկերուհիների մասնակցությամբ :)

Նախորդ տարի ամուսնացած երգչուհի Ռուզաննա Անդրեասյանն ու դաշնակահար-գործիքավորող Սերգեյ Հովհաննիսյանը շուտով առաջին անգամ ծնողներ կդառնան։ Զույգը լույս աշխարհ գալ պատրաստվող փոքրիկին նվիրված միջոցառում է կազմակերպել, որին ներկա են եղել ապագա մայրիկի ընկերուհիներն ու գործընկերուհիները։

Ռուզան Անդրեասյանը շուտով կմայրանա


Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ Միացյալ Նահանգներում տարածված տոնը նշել է իր մտերիմների շրջապատում.“Թեեւ սա հայկական ավանդույթ չէ, բայց մեզ մոտ եւս սկսել են նշել։ “Հավանա” համալիրը, որտեղ ես երգում եմ, որոշեց ինձ համար կազմակերպել այս հավաքույթը։ Գոհար Բաղդասարյանի նախաձեռնությամբ եւ Արայիկ Գաբաջյանի կազմակերպչական ջանքերի շնորհիվ ուրախ խնջույք արեցինք”։

Ռուզան Անդրեասյանը եւ Գայա Արզումանյանը


Զույգի առաջնեկը կծնվի օրեր անց, աղջնակին անվանելու են Նատալի.“Երբ դեռ չէինք ամուսնացել, միասին որոշել էինք, որ մեր աղջկան կանվանենք Նատալի, կարծես, մեր երազանքն իրականանում է։ Հիմա հուզմունքս ու անհանգստությունս մեծ է, ամենակարեւորն` ուզում եմ՝ երեխան առողջ ծնվի։ Երջանիկ եմ, որ մեր կյանքում մեծ փոփոխություն կլինի։ Երեխայի համար անհրաժեշտ գնումներն արդեն արել ենք ու անհամբեր սպասում ենք”։

Ռուզաննա Անդրեասյանի ապագա փոքրիկին նվիրված խնջույքին


Խոսելով աշխատանքից՝ Ռուզաննան հայտնել է, որ հղիության ընթացքում շարունակել է երգել, միայն վերջերս է դադար վերցրել.“Քանի որ նաեւ երգեր եմ գրում, կարծում եմ՝ երեխայի ծննդից հետո նոր գործեր կծնվեն, ու ստեղծագործական ջիղս կարթնանա”։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW