Ոճային փոփոխությունները Քիմ Քարդաշյանի ամենասիրելի զբաղմունքն են. ռեալիթի-շոուների աստղը նախ կտրեց երկար վարսերը, հետո սեւահերից վերածվեց պլատինե շիկահերի` նոր սանրվածքը ցուցադրելով Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում, հաշված օրերից կրկին վերականգնեց մազերի մուգ գույնը, սակայն մինչ այդ հասցրել է նկարահանվել նոր ֆոտոշարքում:
Քիմ Քարդաշյանը
Քանյե Ուեսթի կինը զարդարում է ֆրանսիական “Elle” ամսագրի ապրիլի համարի շապիկն ու էջերը: 34-ամյա Քիմը լուսանկարահանվել է իր սիրելի ապրանքանիշի` “Balmain”-ի գարուն-ամառ 2015 հավաքածուից ոճային եւ գունեղ հանդերձներով:
Քիմ Քարդաշյանը
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
1,153





