“La Senza” ներքնազգեստի երեւանյան խանութ-սրահն արդեն մեկ շաբաթ գործում է նորաբաց “Դալմա Գարդեն Մոլ”-ի առաջին հարկում: Գունեղ ու համարձակ ներքնազգեստ նախընտրող կանանց ու աղջիկների համար շաբաթ եւ կիրակի գործում էր հատուկ առաջարկ` 10 տոկոս զեղչ, քաղցր հյուրասիրություն, երաժշտական մասն ապահովում էր դիջեյը :):
“La Senza” ներքնազգեստի բրենդի խանութ-սրահը տեղակայված է “Դալմա Գարդեն Մոլ”-ում
1990 թվականին Կանադայում հիմնադրված ներքնազգեստի այս բրենդն այսօր շուրջ 30 երկրում 300-ից ավելի խանութ ունի: Հայաստանում այն պաշտոնապես ներկայացվում է առաջին անգամ:
“Retail Group Armenia”-ի մարքեթինգի մենեջեր Արմինե Թադեւոսյանը նշել է, որ “La Senza”-ի յուրահատկությունը ոճային ագրեսիվության մեջ է եւ այն իր տեսականիով ավելի սեքսուալ ապրանքանիշ է. “Քանի որ այս բրենդը ոչ բոլոր գնորդներին է ծանոթ, որոշեցինք կոնֆետային հյուրասիրությամբ եւ զեղչերով դիմավորել հանրությանը: Ներքնազգեստը միջին գնային սեգմենտում է, հասանելի է միջին եկամուտ ունեցող կնոջ ու երիտասարդ աղջկա համար: Տղամարդկանց համար էլ լավ առիթ է դրանք նվիրելու իրենց սիրելիին:)”:
Երեւանյան “La Senza” խանութ-սրահում ներկայացված տեսականին
Երեւանյան խանութ-սրահի տնօրեն Սիրարփի Շանելյանի խոսքով` խանութում առկա տեսականին աչքի է ընկնում վառ գույներով եւ որակյալ է. “Մարդկանց հետաքրքրությունը մեր սպասվածից ավելին է. գրավիչ են նաեւ խանութի ինտերիերի դիզայնն ու գույները: Ներքնազգեստների արժեքը տատանվում է 3500-ից մինչեւ 40.000 դրամի սահմաններում: Նախատեսում ենք մինչեւ 70-ից 80 տոկոս զեղչ, տարբեր տեսակի ակցիաներ, մանավանդ ամանորյա տոնական օրերն առջեւում են”:
“La Senza” երեւանյան խանութ-սրահի տնօրեն Սիրարփի Շանելյանը (ձախից)
Սիրարփի Շանելյանը վստահեցնում է, որ “La Senza”-ի բամբակյա գործվածքից ներքնազգեստը կարելի է գործածել երկար ժամանակ. “Թեեւ կանայք նախընտրում են հաճախ գնել նորը, օգտագործել նոր գույներ ու ձեւվածքներ: Օրինակ` այս տարի նորաձեւ է մանուշակագույնի, վարդագույնի երանգների ներքնազգեստը: Ըստ հաճախորդների պահանջարկի` ամեն սեզոնին թարմացնելու ենք խանութի տեսականին”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: