2013-ը Սիլվա Հակոբյանի համար լի է համերգային շրջագայություններով: Այս անգամ ճանապարհը նրան տարել է հեռավոր Ավստրալիա.“Հրավիրված էի մասնակցելու “Համազգային Սիդնեյ” պարի անսամբլի 50-ամյակին: Այս խումբը բաղկացած է տարբեր տարիքի շուրջ 210 հայ պարողից”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:
Սիլվա Հակոբյանն Ավտրալիայում
Սիդնեյում նրա մենահամերգը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 8-ին, իսկ օրեր առաջ էլ Սիլվան մի քանի երգով շնորհավորել է պարային համույթի հոբելյանը.“Այնտեղի հայությունն ինձ շատ ջերմ դիմավորեց: Լեփ-լեցուն դահլիճում ելույթս տպավորիչ էր: Հանդիսատեսը կարոտ էր հայկական երգին. ինձ ձայնակցեցին, պարեցին եւ ուրախացան: Նրանք հայկական հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն չունեն եւ մեր երգ-երաժշտությունը ծանոթանում են, թերեւս, միայն համացանցի միջոցով”:
Սիլվա Հակոբյանը Սիդնեյում
Երգչուհին նշել է, որ հետաքրքիր իրադարձություններով հագեցած 10 օր է անցկացրել, ու թեեւ երկար ճանապարհ է անցել այդ երկիր հասնելու համար, վերադառնալու է հրաշալի հիշողություններով.“Օդանավակայանում ինձ մեծ թիմ դիմավորեց: Յուրաքանչյուր հայի հետ ծանոթանալաով` զգում էի` որքան կարոտ ու ջերմություն կա նրանց մեջ: Անչափ հոգատար էին իմ հանդեպ, քաջալերող, բարի: Իրենց տեսնելով` հպարտանում եմ, որ հայ եմ”:
Սիլվա Հակոբյանն Ավտրալիայում
Սիդնեյում նա հանդիպում է ունեցել հայկական 3 դպրոցի աշակերտների եւ տնօրինության հետ.“Հաճելի եւ հուզիչ էր, որ ինձ դիմավորեցին “Սասնա պար” երգով”:
Սիլվա Հակոբյանը կատարել է նաեւ Հայաստանի ընկերների խնդրանքը, սակայն մասամբ. հանդիպել է կենգուրուներին, բայց նոյեմբերի 10-ին հայրենիք կվերադառնա առանց այս կենդանու:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: