Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներից մեկում, ինչպես նաեւ Սիրահարների այգում օրերս նկարահանվել է երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի “Խոստովանություն” երգի տեսահոլովակը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Հռիփսիմե Հակոբյանը
“Լիրիկական “Խոստովանությունն” արդեն հասցրել է սիրվել, եւ հենց դա է պատճառը, որ որոշեցինք անպայման տեսահոլովակ նկարահանել այս երգի հիման վրա: Մեծ պատասխանատվություն է Ազգային պատկերասրահում նկարահանում իրականացնելը”,-մեզ հետ զրույցում ասել է Հռիփսիմե Հակոբյանը:
Հռիփսիմե Հակոբյանի "Խոստովանություն" տեսահոլովակի նկարահանումներին
“Խոստովանություն” երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը: “Շեշտը դրված էր լուսավոր երգ ստանալու վրա, եւ կարծում եմ` այդպես էլ եղել է”,-նշել է երգչուհին:
Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Սա ռեժիսորի եւ երգչուհու երկրորդ համագործակցությունն է. նախորդ` “Տարօրինակ” տեսահոլովակը դիտեք այստեղ: Նկարահանումներին Հռիփսիմե Հակոբյանի ոճով զբաղվել է Արայիկ Գաբաջյանը. “Նա ուշադիր է եղել բոլոր մանրուքներին: Օրինակ` եղունգներս նույնությամբ կրկնել են վերնաշապիկիս գույներն ու նախշերը”:
Հռիփսիմե Հակոբյանն իր նոր` "Խոստովանություն" տեսահոլովակի նկարահանումներին
Հռիփսիմե Հակոբյանի խոսքով` երգը սիրո խոստովանություն է.“Տեսահոլովակում էլ տարբեր տարիքի մարդիկ սիրո խոսքեր են գրում ցուցասրահում տեղադրված մեծ կտավին: Երբ ծանոթացա տեսահոլովակի սցենարին, միանգամից հավանեցի: Իհարկե, ընթացքում որոշ փոփոխություններ եղան: Կարծում եմ` ամեն ինչ շատ համահունչ է ստացվել”:
Երգչուհին նշել է, թե պետք չէ մտածել, որ “Խոստովանությունն” իր սիրո խոստովանությունն է.“Մի աղջիկ իմ միջոցով ցանկացավ սեր խոստովանել իր ամուսնուն… Այս երգը կարող է սիրո խոստովանություն լինել բոլոր սիրող սրտերի համար”:
Հռիփսիմե Հակոբյանը
“Խոստովանություն” երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է առաջիկա օրերին, մինչ այդ առաջարկում ենք լսել երգը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: