×


Սյուզի Մելիքյանը երկու օր ու գիշեր խնջույք է արել:)

Սյուզի Մելիքյանը դարձել է 28 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ տարեդարձը նշել է երկու օր ու գիշեր:): Առաջին օրը նրան շնորհավորել են ընտանիքի անդամներն ու բարեկամները, իսկ տոնական հաջորդ օրն անցկացրել է ընկերուհիների հետ.«Հիանալի օրեր էին. կարեւոր ու հարազատ մարդիկ ոչ միայն հիշել ու շնորհավորել են, այլեւ եկել էին ինձ հետ ուրախանալու»:

Սյուզի Մելիքյանը եւ Լիկա Սալմանյանը


Հոբելյարի խոսքով` շատ թանկ ու արժեքավոր նվերներ է ստացել.«Մտերիմներիցս ոմանք նախապես հարցրել էին, թե ինչի կարիք ունեմ եւ պիտանի նվերներ էին գնել:): Օծանելիքներ եմ ստացել, զարդեր, հարդարման պարագաներ…»:

Սյուզի Մելիքյանը


Երգչուհին տոնական երկու տորթ է ունեցել, որոնց մոմերը փչելիս տարբեր երազանքներ է մտապահել.«Շատ երազանքներ ունեմ, բայց չեմ բարձրաձայնի մինչեւ չիրականանան»:

Սյուզի Մելիքյանի 28-ամյակի խնջույքին

BRAVO.am-ը շնորհավորում է Սյուզիին եւ նորանոր հաջողություններ մաղթում:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Սյուզի Մելիքյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW