×


Սոնայի եւ Մկոյի զուգերգի շնորհանդեսի կատակներն ու հայտնի հյուրերը

«Սոնա, գուզեմ քեզի ըսել, օր», «Ну, говори же Мко, говори» խոսքերը թեւավոր արտահայտություններ են դարձել։ «Մեր բակը» նախագծից հայտնի դարձած Մկո-Սոնա դուետը 21 տարի անց վերամիավորվել է նոր զուգերգով։

Երեւանի ժամանցի վայրերից մեկում երեկ տեղի է ունեցել Սոնայի եւ Մկրտիչ Արզումանյանի զուգերգի տեսահոլովակի շնորհանդեսն ու երգչուհու ակումբային մենահամերգը: Երեկոյին ներկա են եղել արտիստների գործընկերները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

Սոնան


«У любви свои причины» երգը նախորդ թեմայի շարունակությունն է, Սոնան եւ Մկոն նոր երգն առաջին անգամ կատարել են երկու ամիս առաջ Մոսկվայում կայացած «Տաշի շոու» մրցանակաբաշխության ժամանակ։ Ռուսալեզու երգի հեղինակն Աննա Հովներն է, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը։ Տեսահոլովակում կադրեր են ձայնագրման ստուդիայից ու մոսկովյան առաջին ելույթի ետնաբեմից։

Սոնան ներկայացրել է նոր աշխատանքի ստեղծագործական թիմին, որոնք եւս հյուրերի շարքում էին.«Կարծում եմ՝ հիթ է դառնալու, ավելի անկեղծ ասեմ՝ վստահ եմ, որ հիթային է»,-նշել է նա, Մկրտիչ Արզումանյանն էլ հավելել է.«Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր ընկերներին, որ երգի ստեղծման ժամանակ մեր կողքին էին։ Այս անգամ փորձեցինք նոր բան ստանալ»։

Մկրտիչ Արզումանյանը եւ Էրիկը


Երաժիշտների կենդանի նվագակցությամբ Սոնան կատարել է ինչպես սեփական երգացանկի, այնպես էլ հին ու սիրված հիթեր, ներկաներն էլ ձայնակցել են։ Նաեւ մի քանի երգ է կատարել «Հայաստանի ձայնը 1»-ի հաղթող Մաշա Մնջոյանի հետ, այդ թվում՝ Թինա Թըրների «Simply The Best» հիթը։

Երգչուհին իր էներգետիկ կատարումներով ու ակտիվ ռիթմերով պարեցրել է ներկաներին ու անմիջական կատակներ արել: «Հայաստանի ձայնը» նախագծի թիմին ողջունելով բեմից՝ Սոնան կեսկատակ-կեսլուրջ խոսել է այժմ ընթացող չորրորդ եթերաշրջանում իր բացակայության մասին.«Ինչի՞ ինձ չկանչեցիք, վախեցաք մի հատ էլ հաղթե՞մ:)»:

Սոնան եւ Մաշա Մնջոյանը


«У любви свои причины» երգի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում: Այն կարող եք դիտել այստեղ ու մեկնաբանությունների հատվածում կիսվել կարծիքներով։

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին