Սուրեն Առուստամյանը երեկ դարձել է 33 տարեկան: Նա BRAVO.am-ին ասել է, որ սիրում է ծննդյան օրը, իսկ տարեդարձի կապակցությամբ առաջին շնորհավորանքն, ինչպես միշտ, ստացել է կնոջից՝ դերասանուհի Լիլիթ Տիտոյանից.«Ամեն տարի էլ անակնկալներ լինում են, բայց ամենամեծն անակնկալն այն է, որ մեծանում եմ եւս մեկ տարով:)»:
Սուրեն Առուստամյանը` կնոջ հետ
Ամենաարժեքավոր նվերը դերասանը ստացել է Հայկից.«Տղաս իր պատրաստած բացիկն է նվիրել»,-ասել է նա եւ հավելել, որ տարեդարձը միշտ նշում է բարձր տրամադրությամբ.«Ընկերսներս չեն թողնում, որ տխուր լինեմ: Նախորդ տարի շատ տպավորիչ ծնունդ եմ անցկացրել, թեեւ հաջորդ օրը ոչ ոք ոչինչ չէր հիշում, բայց մինչ օրս խոսում են այդ մասին: Կարծես «Մալչիշնիկ Վեգասում» ֆիլմը լիներ. այ, դա ծնունդ էր` շոու-բիզնեսի մասնակցությամբ»:
Սուրեն Առուստամյանի որդու պատրաստած բացիկը
Դերասանն այս տարի էլ բազում մաղթանքներ է լսել, ինքն էլ տորթի մոմերը փչելիս կարեւոր երազանք է մտապահել. «Ուզում եմ, որ երեխաներս առողջ լինեն, իսկ մնացածը ես կանեմ»:
Դիջեյ Vakcina-ն եւ Սուրեն Առուստամյանը
Ծննդյան օրը Սուրենի համար ավարտվել է հարսանեկան տրամադրությամբ. «Հրավիրված էի ընկերոջս` Կարեն Գրիգորյանի հարսանիքին, որտեղ էլ ընկերներիս հետ նշեցի տարեդարձս: Հատուկ ինձ համար Անահիտ Շահբազյանը «Սուլիկո» երգը կատարելիս ասաց` «Սուրիկո»:)»:
BRAVO.am-ը շնորհավորում է Սուրենին եւ երազանքի իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Սուրեն Առուստամյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: