×


Սուրեն Առուսատմյանի` իրար հաջորդող ուղեւորությունները

Սուրեն Առուստամյանը, համատեղելով հաճելին օգտակարի հետ, 4 անմոռանալի օր է անցկացրել Լեհաստանում: «Այստեղ ենք Կամերային թատրոնի խաղընկերներով՝ մասնակցելու Շեքսպիրյան միջազգային փառատոնին: Հասցրել ենք խաղալ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը, որը միայն դրական արձագանքների արժանացավ»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանը:

Սուրեն Առուստամյանը` Գդանսկում


Սուրենն ու ընկերները Գդանսկ ծովափնյա քաղաքում են, որտեղ աշխատանքին զուգահեռ վայելել են ծովն ու արեւը.«Առաջին անգամ եմ Լեհաստանում ու հասցրել եմ տպավորվել ամեն ինչով: Փողոցների մաքրությունը, մարդկանց բարեհամբույր մոտեցումը, քաղաքի ճոխ ճարտարապետությունը` ամեն բան անկրկնելի է: Պատմամշակութային արժեք ունեցող վայրեր ենք այցելել: Լեհաստանը հարուստ է հարյուրավոր տարիների պատմություն ունեցող ճարտարապետական կոթողներով»,- նշել է նա:

Վերադարձից հետո դերասանը կմեկնի հաջորդ ուղեւորությանը.«Արձակուրդս այս ամառ այսքանով չի սահմանափակվելու, գալուս օրն ընտանիքիս հետ ուղեւորվելու եմ Սեւ ծով, որտեղ նրանց թողնելուց հետո վերադառնալու եմ Հայաստան ու կրկին գործնական այցով մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, այնուհետեւ՝ Մոսկվա»:

Սուրեն Առուստամյանը` Գդանսկում


Սուրենը գնումների սիրահար է, Լեհաստանից էլ նվերներով ծանրաբեռնված է վերադառնալու.«Գնումներ անելն իմ տարերքն է: Նոր երկիր մեկնելու առաջին օրը ծանոթանում եմ քաղաքի հետ, երկրորդ օրը՝ մոլերի:): Այստեղից էլ այնքան բաներ եմ գնել, որ չգիտեմ էլ` ոնց եմ բերելու:): Դրանց մեծ մասը մտերիմներիս համար նվերներ են. նվերներ տալ շատ եմ սիրում»,- եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սուրեն Առուստամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին