Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորված “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Առաջին ալիքը խոստացել էր այսօր հայտնել խմբի երրորդ մասնակցի անունը:
Վահե Թիլբյանը
Եվ այսպես, այս տարի Վիեննայում կայանալիք երգի հեղինակավոր մրցույթում մեր երկրի պատվիրակներից մեկը Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Եթովպահայ երգիչն ունի յուրօրինակ երաժշտական ոճ` ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական եւ լատինական երաժշտություն:
Վահե Թիլբյանը
Թե ովքեր կմիանան ֆրանսահայ երգիչ Եսայիին, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանին եւ եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանին, կտեղեկացնենք հաջորդիվ: Իսկ հիմա առաջարկում ենք լսել Վահեի կատարումներից մեկը:
BRAVO.am


×
5,819





