Վաղը` հունիսի 1-ին, Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Այն կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:
Վաղը Կասկադում կկայանա Dorians-ի բացօթյա անվճար համերգը
Dorians-ի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին:
Գոռ Սուջյանը, Գագասը, Արման Փահլեւանյանը, Արման Ջալալյանը եւ Էդգար Սահակյանը հուսով են վաղը Կասկադում հանդիպել իրենց երկրպագուներից շատերին.
Վաղը Կասկադում կկայանա Dorians-ի բացօթյա անվճար համերգը
«Եվրատեսիլից վերադառնելուց հետո դեռ առիթ չենք ունեցել շփվել մեր երկրպագուների հետ, որոնց շատ ենք կարոտել եւ որոնց անչափ շնորհակալ ենք աջակցության համար: Հուսով ենք, որ Եվրատեսիլի շնորհիվ Հայաստանում ձեռք ենք բերել նաեւ նոր երկրպագուներ, որոնք վաղը առաջին անգամ կգան մեզ «կենդանի» լսելու, եւ դա շատ պարտավորեցնող է: Ուրախ ենք նաեւ, որ ելույթ ենք ունենալու երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ եւ կփորձենք մեր երգերով վարակել նաեւ Կասկադում ներկա երեխաներին», - ասել են Dorians-ի անդամները:
Վաղը Կասկադում կկայանա Dorians-ի բացօթյա անվճար համերգը
«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից», - ասված էր մայիսի 25-ին Dorians-ի տարածած հաղորդագրության մեջ:
BRAVO.am
Լուսանկարները` Mediamax-ի եւ Դավիթ Կարապետյանի


×
4,962





