×


“Տնփեսա” սիթքոմից Հասմիկի 28-ամյակի “նխշուն” անակնկալը :)

Կանացի երջանկություն եւ հաջողություններ գործնական ոլորտում. մայրիկի այս բարեմաղթանքով եւ ընկերուհու հեռախոսազանգով է սկսվել Հասմիկ Վերդյանի տոնական օրը: Դերասանուհին երեկ դարձել է 28 տարեկան:

Հասմիկ Վերդյանը


“Տարեդարձներս միշտ նշել եմ տանը: Այս անգամ որոշեցի մտերիմներիս հետ ուրախանալ փաբում: Գժոտ ու անկեղծ երեկո էր` լի անակնկալներով ու սպասված նվերներով: Ուրախացել եւ ուրախացրել եմ հյուրերիս”,-BRAVO.am-ին ասել է հոբելյարն ու հավելել, որ շատ է հավանել “Ծնունդդ շնորհավոր, Նխշուն” գրությամբ տորթը.“Ընկերներիս կատակը ստացվել է. երբեմն հենց այդպես են ինձ դիմում:)”:

Հասմիկ Վերդյանի ծննդյան տարեդարձին


Դերասանուհուն հաճելի պահեր են պարգեւել նաեւ երկրպագուները. “Շնորհավորանքով հետաքրքիր տեսագրություն էին պատրաստել, մեկն էլ գեղեցիկ ծաղկեփունջ էր բերել մեր տուն` “Իմ սրտում ես: Միշտ երկրպագելու եմ քեզ” գրությամբ”:

Հասմիկ Վերդյանը նշել է 28-ամյակը


Տոնական տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին Հասմիկը չցանկացավ բարձրաձայնել, բայց հույս ունի, որ այն կիրականանա: Խոսելով ստեղծագործական նորություններից` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական  կոմեդիայի թատրոնի դերասանուհին վստահեցրել է, որ “Տնփեսա” սիթքոմի ավարտից հետո հեռուստադիտողն իրեն երկար չի կարոտի, քանի որ պատրաստվում է հանդես գալ նոր նախագծում, իսկ իր մասնակցությամբ “Սիրո քառանկյունի” ներկայացման պրեմիերան նախատեսված է հունիսին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW