×


Րաֆֆի Արտոն

Րաֆֆի Արտոյի հաջողությունները «Ֆրանսիայի ձայն»-ում

Ֆրանսիաբնակ պատանի երգիչ Րաֆֆի Արտոն` ռոքնռոլի «փոքրիկ իշխանը», շարունակում է հաջողությունների շղթան երաժշտարվեստում. 16-ամյա երգիչ-դաշնակահարն այս շրջանում մասնակցում է «Ֆրանսիայի ձայնը» նախագծին: Թե ինչ սպասումներ ունի մրցույթից, նա պատմել է BRAVO.am-ին:

«Երկու տարի առաջ «Ձայն»-ի կազմակերպիչներից մասնակցության առաջարկ ստացա, բայց մերժեցի: Իսկ նախորդ տարվա գարնանը, երբ զանգահարեցին եւ առաջարկեցին մրցել ինձնից մեծերի խմբի հետ, իհարկե, լավ մտածելուց հետո համաձայնեցի. որոշեցինք հանդիսատեսին ներկայացնել ռոքնռոլի աստղերի երգերից»,-նշել է երգիչը:

Րաֆֆի Արտոն


Տաղանդավոր պատանու կատարումը գերել է ժյուրիի անդամներից երեքին, ովքեր էլ կույր լսումների ժամանակ շրջվել են.«Շատ տպավորված եմ անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքից եւ ժյուրիի լավ վերաբերմունքից: Ելույթիս ժամանակ պտտվեցին Ֆլորան Պանին, Պասկալ Օբիսպոն եւ Միկան: Ես ընտրեցի Պանին. նրանից շատ բան կարող եմ քաղել, հարուստ են նրա գաղափարները»:

Րաֆֆին, մի քանի փուլ հաղթահարելով, հասել է «Մենամարտ» փուլին.«Հուսով եմ հասնել եզրափակիչ եւ ավելին ներկայացնել հեռուստադիտողին: Դեռ շատ անակնկալներ կլինեն, հուսանք եւ սպասենք ավելի լավ պահերի»:

Պատանի երգիչը նշել է նաեւ, որ ցանկություն ունի երիտասարդների մեջ արթնացնել ավելի լավ ու ճաշակով երաժշտություն լսելու ցանկությունը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Րաֆֆի Արտոյի արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին