×


Քենի “Blues Boss” Ուեյնը` Երեւանում

Լավ լուր ունենք բլյուզի սիրահարների համար:): Նոյեմբերի 4-ին “Մեցցո” ակումբում ելույթ կունենա անվանի դաշնակահար եւ կոմպոզիտոր Քենի Ուեյնը: 71-ամյա երաժիշտը հայտնի է իր բլյուզային եւ ռոքնռոլային կատարումներով, նրան բուգի-վուգի բլյուզ ժանրի կենդանի լեգենդ են անվանում:

Քենի Ուեյնը


Բուգի-վուգի ոճում հանդես եկող դաշնակահարները խոստովանում են, որ հենց Քենի Ուեյնին են համարում ուսուցիչ եւ ոգեշնչման աղբյուր, եւ պատահական չէ նրա “Blues Boss” մականունը: 

2011-ին Քենի Ուեյնն արժանացել է Փայնթոփ Փերքինսի անվան մրցանակի` “An Old Rock on a Roll” ալբոմի համար: Նշենք, որ սա ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է բլյուզ ժանրում հանդես եկող դաշնակահարների համար:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW