Քիմ Քարդաշյանը բազմիցս հայտնվել է ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին, բայց ահա “Rolling Stone”-ի համար լուսանկարվել է առաջին անգամ: Ռեալիթի-շոուների հայազգի աստղի լուսանկարները զարդարում են այս ամսագրի հուլիսյան համարը:
Քիմ Քարդաշյանը
“Rolling Stone”-ը ներկայացնում է ոչ միայն հայտնի լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնի հեղինակած ֆոտոշարքը, այլեւ ծավալուն հարցազրույց, որի շրջանակում Քիմը պատմել է ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր եւ ընտանիքի մյուս անդամների մասին` անդրադառնալով այս շրջանում հետաքրքրություն վայելող թեմաներին:
Քիմ Քարդաշյանը
Քարդաշյանը նաեւ նշել է, թե հանրության պատկերացումներն իր մասին այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը.“Կարծում եմ` ես ավելի խելացի եմ, քան ինձ ներկայացնում են”:
BRAVO.am
Աղբյուրը` Rolling Stone


×
6,263





