BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համերգով Երեւան է ժամանելու “System of a Down” աշխարհահռչակ ռոք-խումբը: Պարզվում է` ապրիլին պլանավորում են պապենական հայրենիք այցելել նաեւ Քարդաշյան քույրերը: Այս մասին հայտնում է E! News-ը:
Քիմ Քարդաշյանը
Ռեալիթի-շոուների հայազգի աստղին ուղեւորության ժամանակ հնարավոր է ուղեկցի նաեւ ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմն ու Քորթնին մտադիր են Երեւան բերել նաեւ իրենց երեխաներին:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` սպասվելիք ուղեւորությունն անչափ ոգեւորել եւ հուզել է քույրերին, որոնք մշտապես բարձրաձայնում են իրենց հայկական արմատների մասին, հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այս տարի միացել էին նաեւ Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբը փրկելու արշավին:
BRAVO.am
Աղբյուրը` E! News
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: