Այս տարեսկզբին լուրեր տարածվեցին, որ Քիմ Քարդաշյանը պլանավորում է ապրիլին առաջին անգամ այցելել պապենական հայրենիք: Այսօր արդեն Us Weekly-ն տեղեկացնում է, որ ռեալիթի-շոուների աստղը Հայաստանում կանցկացնի առաջիկա շաբաթը:
Քիմ Քարդաշյանը
Քիմի հետ Հայաստան կժամանեն նրա մայրը` Քրիս Ջենները, քույրերը` բացառությամբ Քենդալի: 8-օրյա այցի ընթացքում նկարահանումներ կիրականացվեն “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի համար:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` սպասվելիք ուղեւորությունն անչափ ոգեւորել եւ հուզել է քույրերին, որոնք մշտապես բարձրաձայնում են իրենց հայկական արմատների մասին, հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այս տարի միացել էին նաեւ Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբը փրկելու արշավին:
Քրիս Ջենները, Քլոե, Քորթնի եւ Քիմ Քարդաշյանները
Նշենք, որ վերջերս Daily Mail-ն էլ ներկայացրել էր Քարդաշյանների ընտանիքի նախնիների` Հայոց ցեղասպանությունից փրկվելու պատմությունը եւ հրապարակել արխիվային մի շարք լուսանկարներ եւ փաստաթղթեր, որոնք կարող եք դիտել այստեղ:
BRAVO.am
Աղբյուրը` usmagazine.com


×
1,683





