×


Քլոե Քարդաշյանի դստեր անունն ու բոյֆրենդի դավաճանությունների թեման

33-ամյա Քլոե Քարդաշյանը, ինչպես հայտնի է, ապրիլի 12-ին, մայրացել է: Նրա եւ 27-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի առաջնեկն աղջիկ է: Աղջնակի համար ծնողներն ընտրել են Թրու անունը, որը խորհրդանշում է հավատարմություն եւ անձնվիրություն:

Քլիվլենդում լույս աշխարհ եկած Թրու Թոմփսոնն իր մայրիկի հետ պատրաստվում է վերադառնալ Լոս Անջելես, իսկ թե արդյոք նորաթուխ ծնողները կշարունակեն իրենց հարաբերությունները, պարզ չէ:

Քլոե Քարդաշյանը


Նշենք, որ համացանցը լի է իրարամերժ լուրերով այն մասին, թե արդյոք Քլոեն Քարդաշյանը ներել է Տրիստանին, ում դավաճանությունները տարբեր կանանց հետ բացահայտվեցին Քլոեի ծննդաբերությունից օրեր առաջ:

Քլոե Քարդաշյանը եւ Տրիստան Թոմփսոնը


Հիշեցնենք, այս տարեսկզբին երրորդ անգամ ծնողներ դարձան նաեւ Քիմն ու Քանյեն, իր առաջնեկին լույս աշխարհ բերեց Քարդաշյանների կրտսեր քույրը՝ 20-ամյա Քայլի Ջենները:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW