“Մթնշաղ” ֆիլմի գլխավոր դերակատարներ Ռոբերտ Փեթինսոնի եւ Քրիստեն Ստյուարտի բաժանումը չէին քննարկում թերեւս միայն ալարկոտները: Դերասանուհին արդեն նախկին ընկերոջը դավաճան էր անվանում, վիճում էր պապարացիների հետ, մի խոսքով, սթրեսի մեջ էր:
Քրիստեն Ստյուարտը
Քրիստենն իրավիճակը փոխելու եւ ինքնազգացողությունը բարելավելու նպատակով որոշել էր լիովին նվիրվել աշխատանքին եւ հրաժարվել հնարավոր բոլոր սիրավեպերից, բայց, ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Փարիզն իր կանոններն է թելադրել:):
Սիրո քաղաքում վերջերս տեղի ունեցած նորաձեւության շաբաթվա ընթացքում Ստյուարտին “բռնացրել” են դերասան Մայքլ Փիթի ընկերակցությամբ: Նրանց միասին են լուսանկարել “Chanel” ապրանքանիշի հավաքածուի ցուցադրության ժամանակ: Քրիստենի մտերիմներից մեկն էլ “The Sun” ամսագրին հայտնել է, թե Մայքլը դերասանուհուն օգնում է վերականգնվել, զույգի հարաբերությունները զարգացման փուլում են:
Մայքլ Փիթը եւ Քրիստեն Ստյուարտը
Նշենք, սակայն, որ “E!News” կայքը հակառակն է պնդում` հղում կատարելով դերասանի ներկայացուցչի հետեւյալ հայտարարությանը.“Երբեւէ չենք մեկնաբանում անձնական կյանքը, բայց այս անգամ պետք է նշենք, որ Մայքլ Փիթի եւ Քրիստեն Ստյուարտի միջեւ ոչինչ չկա, դա պարզապես բամբասանք է”:
Քրիստեն Ստյուարտը
Քրիստենի եւ Մայքլի սիրավեպի մասին լուրը համապատասխանում է իրականությանը, թե` ոչ, ցույց կտա ժամանակը, իսկ ձեր կարծիքը կկարդանք մեկնաբանությունների հատվածում:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` "The Sun", "E!News"
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: