Քրիստինե Պեպելյանն իր երկրպագուներին դեկտեմբերի 25-ին ժամը 15:00-ին հրավիրում է իր նոր` “Շնորհակալ եմ” ձայնասկավառակի շնորհանդեսին, որը տեղի կունենա “Օսկար” երաժշտական խանութում:
Քրիստինե Պեպելյանի “Շնորհակալ եմ” ձայնասկավառակի շապիկի լուսանկարը
BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ երգչուհին պատրաստվում է 12 երգով ալբոմ թողարկել: “Շնորհակալ եմ”-ում զետեղված են դուետներ եւ չլսված նոր երգեր. “Արդեն անհամբեր սպասում եմ այդ օրվան եւ ուզում եմ` ինձ ու երկրպագուներիս համար գեղեցիկ հանդիպում լինի: Ցանկացած երգիչ, երբ լավ երգ է կատարում, շատ լավ է իրեն զգում: Հույս ունեմ` նոր երգերս մարդիկ կհավանեն. ամեն ինչ նրանց համար է արվում”:
Քրիստինե Պեպելյանն իր այս տարվա երեւանյան մենահամերգին
Մեզ հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ վերջերս մեկ շաբաթով մեկնել է Միացյալ Նահանգներ եւ վերադարձել. “Դեկտեմբերի 9-ին “Pasadena City College Auditorium”-ում Արամ MP3-ի, Անդրեի, Էմմիի, Էրիկի հետ համերգ ենք ունեցել ամերիկահայերի համար: Այնտեղ միջոցառումների ու համերգների պակաս չկա, ամերիկահայերը հետաքրքրությամբ ու սիրով գալիս են նաեւ հայաստանցի երգիչների համերգներին”:
Էրիկը, Քրիստինե Պեպելյանը եւ Անդրեն Արա Ղազարյանի հեռուստաշոուի նկարահանումներին
Քրիստինե Պեպելյանը նաեւ հետեւյալն է հավելել. “Կատարել եմ “Մայրիկ”, “Շնորհակալ եմ”, “Երջանիկ եմ”, “Դե ասա” երգերը: Անկեղծ ասած, ձայնասկավառակի աշխատանքներով զբաղվելու պատճառով շուտ եմ վերադարձել եւ այնտեղ հետաքրքիր վայրեր գնալու ժամանակ գրեթե չեմ ունեցել: Այս անգամ ինձ համար նորություն էր ճամփորդել Արամ MP3-ի եւ Էրիկի հետ: Մեր ուղեւորությունը շատ թեթեւ ու լավ անցավ, Արամի հետ ճանապարհ գնալը ուրախ բացահայտում էր ինձ համար:)”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Աղայանի, Առնոս Մարտիրոսյանի եւ Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից


×
15,750





