Քրիստինե Պեպելյանը եւ “Հայաստանի ձայնը” նախագծից հայտնի Մարտ Բաբայանը նոր զուգերգ կներկայացնեն: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչուհին` նշելով, որ հավանել է նրա վոկալային տվյալներն ու երաժշտական ճաշակը.“Մինչեւ դուետի առաջարկը Մարտին չեմ ճանաչել ու տեղյակ չեմ եղել նրա ստեղծագործական կյանքից, բայց ծանոթանալով նրա երգերին, հավանեցի երգելու տեմբրն ու մատուցման ձեւը: Դուետի անհրաժեշտ պայմաններն արդեն կային”:
Քրիստինե Պեպելյանը եւ Մարտ Բաբայանը զուգերգով հանդես կգան
Քրիստինեի խոսքով` այս շրջանում զուգերգ կատարելու մտադրություն չի ունեցել, սակայն չի մերժել երգչի առաջարկը.“Քանի որ Մարտը Հայաստանում հյուր է, ուզում էի` որպես հայ մեր երկրում իրեն ուրախ ու հարմարավետ զգա, որոշեցի համագործակցել: Բայց եթե անկեղծ ասեմ, այլ մի քանի առաջարկ մերժել էի ու բոլորովին նպատակ չունեի նորից դուետ երգել”:
Քրիստինե Պեպելյանը
Երգիչների ռուսալեզու զուգերգը կոչվում է “Лишь любовь”, երաժշտությունը գրել է Մարտ Բաբայանը, խոսքերը` ռուս հեղինակ Աննա Գալկինան.“Սիրո մասին գեղեցիկ ու դրական երգ է: Բոլոր առիթների ժամանակ զույգերը կարող են այս մեղեդային երգի ներքո տանգո պարել: Ուրախ կլինենք, որ մարդիկ այն հավանեն”:
Քրիստինե Պեպելյանը
Քրիստինե Պեպելյանն ամառային արտերկրյա հանգստից հետո աշխատում է նաեւ իր անհատական երգերի վրա, որոնք դեռ մշակման ու գործիքավորման փուլում են: Նա էստրադային երգերի սկսնակ հեղինակներին առաջարկում է իրեն ուղարկել ստեղծագործությունները, որոնցից էլ ընտրում է հոգեհարազատները.“Երգիչը կարող է տասը երգ լսի ու չհավանի, բայց մեկը լսելով` հասկանա, որ իրենն է: Այս շրջանում ընտրածս լիրիկական երգերը երիտասարդ Րաֆֆի Ալթունյանի հեղինակային գործերն են: Հուսամ` ուժերս ինձ կներեն, որ կարողանամ անցյալ տարվա նման տեղը տեղին աշխատել:)”:
BRAVO.am
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի եւ Մարտ Բաբայանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: