×


Օվսաննա Սիմոնյանն ամուսնության առաջարկ է ստացել հաղորդման տաղավարում

Հաղորդավարուհի, վլոգեր Օվսաննա Սիմոնյանը, ով Առաջին ալիքի եթերում դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի, թատրոնի եւ կինոյի պրոդյուսեր Արթուր Ղուկասյանի եւ նկարչուհի Արեւ Պետրոսյանի հետ վարում է «Կապրենք, կտեսնենք» հաղորդաշարը, ամուսնության առաջարկություն է ստացել տաղավարում հերթական նկարահանման ժամանակ:

Այսօր երեկոյան եթեր հեռարձակվելիք հաղորդման ընթացքում տեղի ունեցած գեղեցիկ միջադեպի լուսանկարները հրապարակվել են հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:


Հիշեցնենք, մի քանի տարի առաջ նման նախադեպ Հանրայինում արդեն եղել է. 2014 թվականին առավոտյան ծրագրի ուղիղ եթերում Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկ արեց Լիլիթ Մուրադյանին: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարդալ ավելին

Quality Sign BW