Ֆաինա Հարությունյանն Արցախը լքել է պատերազմի ժամանակ: Շատ լավ հիշում է՝ ինչպես էին զինվորական ուղղաթիռով իրենց տեղափոխում Երեւան: Հետո իրենց գյուղը մնաց Ադրբեջանի հսկողության տակ: Այդ է պատճառը, որ երկար տարիներ չէր կարողանում իր մեջ ուժ գտնել ու Արցախ վերադառնալ:
Ֆաինա Հարությունյանը այցելել էր Արցախը
Դիզայներ-մոդելավորողն օրեր առաջ է վերադարձել հայրենի եզերքից ու անկեղծացել BRAVO.am-ի հետ զրույցում:
Հայրս դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Ղազախստան, ավարտել համալսարանն ու ամուսնացել մայրիկիս հետ, ով ծնունդով նույնպես արցախցի է: Քանի-որ պապիկս շատ էր ուզում, որ թոռնիկն իր մոտ մեծանա, իմ ծնվելուց հետո ծնողներս տեղափոխվում են Արցախ:
Մանկության շատ վառ հուշեր ունեմ, որոնք ավարտվում են Արցախով:
Ֆաինա Հարությունյանը այցելել էր Արցախը
Պատերազմը շատ է փոխել իմ կյանքը. միանգամից մեծացա:
Վերջերս ամուսինս նկարահանումներ ուներ Արցախում: Ինձ համոզեց, որ ես էլ մեկնեմ իր հետ: Հասկանում էր, որ իր հետ ինձ համար ավելի հեշտ կլինի: Շատ էի ուզում իրեն ցույց տալ իմ հայրական տունը, իմ մանկության Արցախը: Ցավոք սրտի,ես նրան կարող էի ցույց տալ հեռվում գտնվող, այլեւս ամայի գյուղի տարածքը միայն:
Այցելել եմ Նոր Մարագա, որն անվանել են մեր գյուղի անունով՝ավելացնելով “նոր” բառը:
Բառերով չեմ կարող ասել այն ամենն, ինչ զգում էի այնտեղ: Անընդհատ զսպում էի արցունքներս:
Ֆաինա Հարությունյանը այցելել էր Արցախը
Այնտեղ ծանոթացել եմ մի ընտանիքի հետ, ովքեր նույնպես ծնունդով իմ գյուղից էին: Շատ զարմացա եւ ուրախացա, երբ ինձ մի օրագիր փոխանցեցին, որտեղ պատմվում է մեր գյուղի ժամանակագրությունը պատերազմի տարիներին: Այդ հյուրընկալ կինը վստահություն հայտնեց՝ այդ օրագիրն ինձ փոխանցելով, իրենից հետո չի կորչի: Ինձ խնդրեց, որ մի օր այն հրատարակեմ: Խոստացա, որ անպայման կանեմ դա:
Հայրական տուն ասվածը, ինչպես նշեցի, հնարավոր չէ տեսնել: Բայց տեսա գեղեցիկ եւ ազատ Արցախը, որը տուն է բոլորիս համար: Ես վստահ եմ, որ մի օր Մարագան եւ մյուս մեր կորցրած հողերը մերը կլինեն:
Շատ կուզեմ ծերությունս դիմավորեմ մեր՝ վարդերով լի այգում:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ֆաինա Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: