Ինչպես արդեն տեղեկացրել ենք այս ամիս ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում ուսանողները ներկայացնում են իրենց ավարտական բեմադրությունները: Երեկ Ֆրիդա Յորքի եւ Տաթեւ Հովակիմյանի մասնակցությամբ “Մեռած հոգիներն աշխույժ ընթացքի մեջ են” ներկայացման առաջնախաղն էր:
"Մեռած հոգիներն աշխույժ ընթացքի մեջ են” ներկայացման առաջնախաղին
Բեմադրությունը երիտասարդ ռեժիսոր Գայանե Արկոյի ավարտական աշխատանքն է: Նա հավաքագրել է Նիկոլայ Գոգոլի նամակներն ու ստեղծագործությունները եւ դրանց հիման վրա ստեղծել այս ներկայացման պիեսը` հրավիրելով խաղալ այն դերասանուհիներին, որոնց հետ աշխատելու փորձ արդեն ուներ:
"Մեռած հոգիներն աշխույժ ընթացքի մեջ են” ներկայացման առաջնախաղին
Ներկայացումն ուղեկցվել է կենդանի երգեցողությամբ. երգչախմբի կազմում էին Անի Օհանյանը, իրանցի Ամիրհոսեյն Վաֆային, Աննա Ղազարյանը եւ Էդգար Ֆրանգյանը:
Տաթեւ Հովակիմյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Գայանեի հետ աշխատել է նախորդ տարի` “Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր” կուրսային աշխատանքի համար. “Միմյանց լավ էինք հասկանում, եւ առաջարկեց կրկին խաղալ, իսկ Ֆրիդայի հետ նույն բեմում ինձ թվում էր՝ մոնոներկայացում եմ խաղում, այդքան միաձուլվել էինք: Բայց փորձերին բավական բարդ էր եւ ժամանակատար աշխատել երգչախմբի հետ, քանի որ խոսքը եւ երգը պիտի համահունչ լինեին”:
"Մեռած հոգիներն աշխույժ ընթացքի մեջ են” ներկայացման առաջնախաղին
Ի դեպ, Տաթեւը երեկ գերազանցությամբ ավարտել է ԵԹԿՊԻ չորրորդ կուրսը: Նա որպես դիպլոմային աշխատանք հանձնել է իր դերակատարումը “Անավարտ թռիչք” ֆիլմում. “Քանի որ թատրոնում ունեմ խաղացած սիրելի շատ դերեր, որոշեցի հանձնաժողովին ներկայացնել դեռեւս միակ ֆիլմային կերպարս եւ ստացա գերազանց”:
Ներկայացման ստեղծագործական կազմը հույս ունի, որ այն երկար կյանք կունենա եւ սեպտեմբերին կրկին կխաղան երեւանյան որեւէ թատրոնում:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: