×


Աբստրակտ արվեստ

Աբստրակտ արվեստ

Գալա-ցուցահանդես Երեւանում Օգոստոսի 17-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց հայ աբստրակտ նկարիչների առաջին գալա-ցուցահանդեսը: Ցուցահանդեսին նախորդել է www.armenianabstractartists.am ինտերնետային կայքի շնորհանդեսը, որի նախաձեռնողն է կանադահայ արվեստագետ Գեւորգ Կասաբյանը: Գալա-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Գալա-ցուցահանդեսի մասնակիցները հստակ գիտեն ցուցահանդեսի ասելիքն ու նպատակը. «Մեր երկրում աբստրակտ արվեստը վաղուց գոյություն ունի, նույնիսկ արդեն «կլասիկներ» ունենք, օրինակ, Հենրի Խաչատրյանը` Սեւը, Գրիգոր Միքայելյանը` Կիկին: Որոշեցինք Հայաստանի եւ սփյուռքի նոր ու հին սերնդի աբստրակցիոնիստներին համախմբել մեկ ցուցահանդեսում` հանդիսատեսին բերելով աբստրակտ դաշտ»,- ասաց նկարիչ Գարիկ Կարապետյանը: Աբստրակտ նկարիչը 2 աշխատանքով է ներկայացել ցուցահանդեսին` «Ինքդ քեզ հետ» եւ «Ավելի մոտ, քան երբեւէ»: Նրա խոսքերով, նկարիչները փորձում են ակտիվացնել գեղանկարչության դաշտը ցուցահանդեսների տեսքով. «Արվեստը կարող է փոխել մեր կյանքը, բայց զրոյական վիճակում է, մարդիկ ազդեցությունը չեն զգում, դրա համար էլ արվեստի մեջ լինելով պետք է մեր գործը լավ անենք, ցուցահանդեսներ կազմակերպենք: Հաճախ, լրատվամիջոցներին ենք հրավիրում լուսաբանելու, բայց կարծես արվեստն այդքան էլ նրանց չի հետաքրքրում, պասիվ են»: գալա-ցուցահանդես Կանադահայ քանդակագործ Գեւորգ Կասաբյանը ներկայացել էր 6 քանդակով: Նա 1990-ական թվականներին ապրել ու ստեղծագործել է Հայաստանում, վերաբնակվելով Կանադայում, նա շարունակել է ծավալել նախաձեռնողական գործունեություն և իր ջանքերով էլ համախմբել է այս ցուցահանդեսին մասնակցող արվեստագետներին. «Ամեն տարի ամռանը միշտ գալիս եմ, Հայաստանում անցկացնելու այս  3 ամիսը: Կանադայի ու Հայաստանի վերացական ոճի նկարիչների գործերը նույնանման են: Այս սրահի նկարիչները որոշ չափով պրոֆեսիոնալ են: Այս խումբը ամբողջացնում եմ, չեմ կարող առանձնացնել, հենց այս խմբով էլ պիտի մեկնենք Մոնրեալ, Տորոնտո, հետո` Լոս-Անջելես: Տեսնենք, երեւի ձմռանը կստացվի մեկնելը»,- ասաց քանդակագործը: գալա-ցուցահանդես Նկարիչ Համլետ Հովսեփյանը, որի աշխատանքներն այս տարի ցուցադրվել են Դուբայում, Բելգիայի Անտվերպեն քաղաքում, այժմ էլ սիցիլիական Պալերմո քաղաքում, նշեց, որ բացի գեղանկարչությունից վիդեո-արտով է զբաղվում ու այս ամենը ներկայացնում միջազգային ցուցահանդեսներին. «Աբստրակտ ոճում դեռ 70-ականներից եմ ստեղծագործում, մենք մեզ համար նկարում էինք, չէինք ցուցադրվում, ի տարբերություն այսօրվա, ամեն ինչ արգելված էր: Զգում եմ տարբերությունը, արվեստագետի ազատությունը հիմա շատ է, ցուցադրվելու հնարավորությունները նույնպես: Այս տարվա մեջ Երեւանում երրորդ հավաքական ցուցահանդեսն է, որ մասնակցում եմ, չհաշված միջազգայինները»: Narek Avetisyan «Կան գործեր, որ կրկնվող են, բայց մի քանի գործ հավանեցի: Հետաքրքիր է, որ Հայաստանում վաղուց կա ժամանակակից աբստրակտ արվեստը, բայց արտերկրի նկարիչներն այդ մասին ընդհանրապես չգիտեն: Միջազգային բիենալեներին տեսել եմ  աբստրակտ նկարներ, որ մեր հայ նկարիչներն էլ նույնից վաղուց արել են, բայց չի նշանակում, որ մեկը մյուսից է վերցրել: Աբստրակտն էն ուղղությունն է, որ հնարավոր է տարբեր մարդկանց գլխում նույն գիծը գծելու ցանկություն առաջանա ու նկարները կրկնվեն, բայց օրիգինալ գործը միշտ էլ օրիգինալ է ու մեկի մտքում է ծնվում», - նշեց արվեստագետ Տաթեւ Մնացականյանը: Նկարիչ-աբստրակցիոնիստների ցուցահանդեսին  ներկայացված են Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, նաեւ Հայաստանում բնակվող 25 նկարիչների մոտ 50 նկարներ եւ 3 քանդակագործների 10-ից ավելի քանդակներ: Աբստրակտ նկարիչների գալա-ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 2-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին