Մոդելն ու դերասանը միասին են:) Մի շտապեք մտածել, որ Էշթոնն ամուսնալուծվել է իր հայտնի կնոջից` դերասանուհի Դեմի Մուրից: Ավելին, դերասանն ու Ալեսանդրան սիրավեպ էլ չունեն: Նրանք պարզապես համագործակցում են` միասին նկարահանվելով “Colcci’’ ապրանքանիշի գովազդային արշավի համար:): Սա Էշթոնի եւ Ալեսանդրայի երկրորդ համատեղ ֆոտոշարքն է: Առաջինը ստացվել էր բավական անկեղծ ու պրովոկացիոն: Այս անգամ էլ “զույգը’’ չի մոռացել անկեղծ լինել:): Նկարահանումներն իրականացվել են Ռիո դե Ժանեյրոյի Իպոնեմա լողափում: Ալեսանդրան եւ Էշթոնը հագուստով լուսանկարվելուց բացի, նաեւ աշխատել են “թոփլես”` մերկացնելով իրենց մարմինների վերին հատվածը: Հուսանք` Դեմի Մուրը զբաղված կլինի ու չի տեսնի այս լուսանկարները մեր կայքում ;): Ի դեպ, Էշթոն Քաթչերը ժամանակին որպես մոդել է հանդես եկել, ինչով էլ պայմանավորված է նրա պրոֆեսիոնալ աշխատանքը նկարահանման հրապարակում: Բացի այս ֆոտոշարքից, “Victoria’s Secret” ապրանքանիշի “հրեշտակ” Ամբրոսիոն լուսանկարվել է իր հարազատ բրենդի նոր ֆոտոշարքում: Մոդելը կրկին հանդես է եկել ներքնազգեստով: Ֆոտոշարքերից բացի, ներկայացնում ենք նաեւ Սան Պաուլոյում կայացած “Colcci’’ ապրանքանիշի 2012 թվականի ամառային հավաքածուի ցուցադրության տեսանյութը, որտեղ Ալեսանդրան ու Էշթոնը կրկին անպակաս են:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.okmagazine.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: