×


Անի Քրիստի

Անի Քրիստի

«Բարդ է» :) Երգչուհի Անի Քրիստիի` “Բարդ է” վերնագրով հեղինակային նոր երգը շուտով տեսահոլովակ կունենա: Այն արդեն նկարահանված է, մինչ մոնտաժային աշխատանքների ավարտը միայն լուսանկարներն են հասանելի, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Ani Christi «Բարդ է» երգը կին եւ տղամարդ հարաբերությունների, բարդ իրավիճակների մասին է. «Երգը շատ զույգերին մտատանջող թեմայի` խանդի եւ անինքնավստահ լինելու մասին է: Որոշ տղաներ ուղղակի դառնում են խանդի զոհ ու չեն տեսնում իրականությունը: Սա իմ առաջին հեղինակային երգն է, որը հրապարակայնորեն ներկայացնում եմ: Ջազ-ռոք ոճում է»: Երգչուհու խոսքով` երգը կարող է վերաբերել ե'ւ Անիին, ե'ւ Քրիստիին: Նրանք երկուսն էլ կարող են կանգնել այդ բարդ, բայց լուծելի թեմայի առջեւ. «Ձայնասկավառակն էլ կլինի 2 մասից. երգեր, որոնք բնորոշ են Անի մարդուն ու Քրիստի երգչուհուն: Հասկացա, որ կարող եմ գրել երգեր, որոնք ինձ հարազատ են, եւ դրանք ընդգրկել նոր ձայնասկավառակիս մեջ»: Ani Christi, Beni Blanko & Suren Tadevosyan Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է: Նկարահանումներն արվել են Լոս-Անջելեսում, մոնտաժային աշխատանքները` Իսպանիայում: «Մեր ընդհանուր ընկերներից մեկն ասաց, որ Սուրենը ԱՄՆ-ում է: Որոշեցինք  հանդիպել, համաձայնության դեպքում աշխատել միասին»,- նշեց Անի Քրիստին: Սյուժեի մանրամասները երգչուհին չպատմեց, գերադասեց այն շուտով ներկայացնել: Որոշակի դադարից հետո նա այս տեսահոլովակը համարում է վերադարձ. «Այս դադարն ինձ պետք էր, որպեսզի կարողանայի հասկանալ, թե ինչ եմ ուզում: Հանդիսատեսին նորություններով եմ ներկայանալու: Այս տեսահոլովակս էլ նախկիններից տարբերվում է իր դինամիկայով»: Ani Christi Անին նշում է` Լոս-Անջելեսում ունի շատ ծանոթ հայեր, որոնց հետ համագործակցում է իր կերպարի, հագուստի ընտրության հարցում. «Այնքան լավ մասնագետներ կան, որ աշխատում եմ տարբեր մարդկանց հետ` չվախենալով փոփոխություններից: Այս տեսահոլովակի համար արել են հասարակ սանրվածք, առանց ճչացող բաների, քանի որ երգս բնավ այլ թեմայի մասին է: Հագուստն ինքս եմ ընտրել. ինչ ինձ հարմար է, ինչ երգի հերոսուհին իր առօրյա կյանքում կհագներ»: Երգչուհին նաեւ համագործակցում է ամերիկաբնակ հայ ռեժիսորների հետ, ասաց` շուտով այլ տեսահոլովակներ էլ կնկարահանի. «Առիթ ունեցել եմ համագործակցելու, շարունակելու եմ այստեղ աշխատել: Հաջորդ կլիպներս կնկարահանեն ինձ ծանոթ այստեղի ռեժիսորները»: Ani Christi Նրա խոսքով` Լոս-Անջելեսում հայկական տեսահոլովակ նկարահանելն ավելի դժվար ու ծախսատար է. «Եթե Հայաստանում չունենք տարածքի համար վճարման հարկ, ապա այստեղ նկարահանման թույլտվությունը պարտադիր է, եւ էլի շատ մանրուքներ, որոնք ժամանակ են պահանջում»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին