“Ես աթեիստ չեմ” Աննա Խաչատրյանը արդեն երկրորդ անգամ “ուրիշ աշխարհ է գնում ու հետ գալիս”: Նրան այդ հարցում օգնում է Տեր Շմավոնը: Երգչուհին դժվարանում է այդ ուղեւորությունների տպավորություններով կիսվել: BRAVO.am-ը ծանոթացել է դեպքի մանրամասներին:): “Դրանք ինձ համար ուղղակի ճամփորդություններ չեն: Այս ամառ իրականացրել եմ երկրորդ ուխտագնացությունս դեպի Երուսաղեմ: Սրբավայրերի մասին ինձ մի քիչ դժվար է խոսել, որովհետեւ մինչեւ այնտեղ չլինես, շունչը չզգաս, չապրես, չես հասկանա իմ` կրկին ու կրկին այնտեղ լինելու ցանկությանս պատճառը”,- ասաց Աննա Խաչատրյանը` նշելով, որ երկու անգամ Երուսաղեմում լինելը չափազանց քիչ է “ամենը ուսումնասիրելու, հասկանալու, մարսելու եւ հիշելու համար”: Երբ աշխարհում ամեն ինչի մասին մոռանում ես Եկեղեցական ծիսակատարություններին մասնակցելու համար լուսաբացին արթնանալը երգչուհու համար բավական հաճելի է. “Առավոտյան ժամը 6:30-ին շտապել եկեղեցի մի քիչ դժվար է թվում, բայց երբ պատարագը սկսվում է, դու աշխարհում ամեն ինչի մասին մոռանում ես: Ասեմ` ես Երեւանում պատարագի տոնից տոն եմ գնում ու երբեք չեմ երգում, իսկ Երուսաղեմում երգել եմ: Այնտեղի աուրան է այդպիսին. անկախ քեզնից սկսում ես ձայնակցել:)”: Երուսաղեմում Աննայի գլխաշորն իրենից անբաժան է. “Եկեղեցի չի կարելի տաբատով մտնել, ուսերդ, մեջքդ, գլուխդ էլ փակ պետք է լինեն: Ինքդ չես ցանկանում, քեզ թույլ չես տա բաց հագնված մտնել. մթնոլորտը խոհեմության ու համեստության է տրամադրում: Ի դեպ, գիշերն, անպայման, մնում ենք Սուրբ Հարության տաճարում: Այն երեկոյան ժամը 21:00-ին փակվում է, լուսադեմին` բացվում”: Աննա Խաչատրյանը Երուսաղեմն իր համար բացահայտել է 2010-ի սեպտեմբերին` Ռուզան Ավետիքյանի հետ:): Երգչուհիներին Սուրբ քաղաքը շատ ավելի է մտերմացրել. “Առաջին այցի ժամանակ գաղափար չունեինք` ուր ենք եկել, ոնց պետք է մեզ պահենք, ինչ պետք է անենք: Ինձ համար շատ խորթ էր մարդկանց վարքը: Մտնում ես այդ ամենի մեջ, եփվում, հասկանում ամեն ինչ, վերադարձից հետո էլ ապրում այն մտքով, թե երբ ես կրկին գնալու: Սուրբ շունչը գալիս, իջնում է վրադ, ու անհնար է չհավատալ”: Ուղղակի ընկերներ են Երկրորդ անգամ Աննա Խաչատրյանը Երուսաղեմը տեսնելու է տարել Խաչիկ Եղոյանին:): Երգչուհին ուխտագնացության ընթացքում նաեւ տեսահոլովակ է նկարահանել: BRAVO.am-ի հարցին` բացի գործից իրեն ու ռեժիսորին կապող այլ բան կա, Աննան պատասխանեց. “Մանկության ընկերներ ենք: Կապողը կապելու է, բայց մի հատ կարեւոր հանգամանք կա, եթե նույնիսկ ես այնտեղ գնամ տղամարդու հետ, ում հետ սիրային է կապս, դրա մասին չենք մտածելու. Երուսաղեմն այն տեղը չէ, որ տղամարդուդ հետ ժամանակ անցկացնելու գնաս: Հենց ամենակայֆն էլ դա է, որ մարդուն սկսում ես որպես մարդ ընկալել: Ուրիշ աշխարհ է”: Առաքելական եկեղեցու հավատացյալ Աննա Խաչատրյանը "խնդիր" ունի. մայրը աթեիստ է. “Ինքն ինձ ժամանակ առ ժամանակ գժի տեղ է դնում… Ուղղակի Խորհրդային Միության տարիներին այդպես է դաստիարակվել, իսկ ես աթեիստ չեմ: Զարմանում է` ինչպես եմ այսպիսին ստացվել:): Ասեմ, որ եղբայրս էլ է ինձ պես, հայրս բուռն հավատացյալ չէ, այլ` իր մեջ, զուսպ վիճակներում: Աննորմալություն էր համարում, որ որոշել էի երկրորդ անգամ Երուսաղեմ գնալ, ես էլ ասացի` մամ, ես 17-րդ անգամ էլ եմ նույն տեղը գնալու. ուզում եմ:)”: Հիասթափվել է “Մարդկանց վերաբերմունքն ամեն ինչի հանդեպ հիասթափեցնում է ինձ: Իրենց քաղաքի վրա թքած ունեն, մշակույթի, արժեքների վրա, անտարբեր են, ամուսինն իր կնոջ հանդեպ էլ է անտարբեր: Չի կարելի այդպես”,- նշեց երգչուհին: “Շեֆեր ունեմ, աշխարհը չունի”. Աննա Խաչատրյան Աննա Խաչատրյանը ամռան այս երկու ամսվա ընթացքում աշխատելու է. “Հեռուստադիտողը մտածում է` քիչ են ցույց տալիս, ուրեմն լավը չենք, բայց հակառակն է. ում քիչ են ցույց տալիս, նա է լավը, որովհետեւ շատ երեւացողները փող են տալիս դրա համար, հորեղբայրն է զանգում, անկողնու մեջ չենք մտնում…Քավորս, շեֆերս էլ կարող են զանգել, բարեբախտաբար, շեֆեր ունեմ, աշխարհը չունի. երկար ժամանակ է ռեստորանային համալիրներից մեկում եմ աշխատում: Համարում եմ, որ մարդ պետք է ներկայանա այնպիսին, ինչպիսին կա: Երբեք իմ անձը չեմ մատուցել ինչ-որ մեկի ցանկությամբ”: Երգչուհու կյանքում առաջիկայում կարեւոր իրադարձություններ չեն սպասվում: Նրա` վերջին շրջանի նորությունը “Սիրուս կսպասեմ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն է: BRAVO.am-ի հարցին, թե չի պատրաստվում ամուսնանալ, Աննան պատասխանեց. “Չէ, քիչ էր մնում”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աննա Խաչատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: