Կրքեր ... վերելակում :)
Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, ամբողջությամբ սեւ զգեստավորված, տրվում են կրքերին վերելակում... Սպասեք, դա ի՞նչ է, պապարացիների հերթական նկարահանու՞մը... Իհարկե` ոչ: Աշխարհի ամենահայտնի աստղային զույգերից մեկը “վաճառում” է իր նոր բույրը` Intimately Beckham Yours, որը կոչված է “արտացոլել նրանց կիրքն ու հարաբերությունների ուժը”:
Պարֆյումի կանացի տարբերակն ունի ծաղկային բույր, իսկ տղամարդկանց առաջարկվում է ցիտրուսային կոմպոզիցիա:
Ի դեպ, գովազդի համար արված այս համատեղ նկարահանումներն առաջինը չեն: Օրինակ, Դեւիդն ու Վիկտորիան արդեն մասնակցել են ֆոտոնկարահանումների Emporio Armani Underwear ընկերության համար: Բեքհեմներն առհասարակ դեմ չեն այդ կերպ կլորիկ գումար վաստակել. ըստ որոշ աղբյուրների, նրանց “ընտանեկան բրենդը” վաստակել է շուրջ 200 միլիոն դոլար: Այդ կարողությունը նկատելիորեն ամրացնում է ամուսնական միությունը:
Աղբյուրը` spletnik.ru
Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/


×
7,669






