Մեգանով եւ Դոմինիկով տեսահոլովակը գլխավորում է հիթ-շքերթը
Ի՞նչ է ստացվում, երբ համագործակցում են առաջին մեծության աստղերը: Ստացվում է լավ հիթ եւ որակյալ տեսահոլովակ: Ռեփեր Էմինեմի եւ երգչուհի Ռիհանայի երկար սպասված «Love the way you lie” երգը արդեն հասանելի է բոլորին: “Nelson SoundScan” ընկերության համաձայն, մեկ շաբաթվա ընթացքում երգը բեռնվել է 352 000 անգամ: Քննադատները կարծում են, որ երգը “Digital & Airplay Gainer» մրցանակի կարժանանա Billboard-ի «Թեժ 100» մրցանակաբաշխության շրջանակներում:
Երգի հիման վրա տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ջոզեֆ Կխանը, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել ամերիկյան հանրահայտ դերասաններ Մեգան Ֆոքսը եւ Դոմինիկ Մոնագանը: Ի դեպ, Մեգան Ֆոքսը տեսահոլովակից ստացված հոնորարը փոխանցել է «Sojurn House» հիմնադրամին, որը օգնում է բռնության զոհ դարձած կանանց եւ երեխաներին:
«Ես ու Էմինեմը պատմում ենք մեր վերապրածի մասին: Մեզ անհրաժեշտ էր նման ձայնագրություն կատարել: Շատերը չեն համարձակվում բռնության թեման բարձրաձայնել”,- պատմում է Ռիհանան, ով մի քանի տարի առաջ ծեծի էր ենթարկվել իր փեսացու` երգիչ Քրիս Բրաունի կողմից:
Իսկ Էմինեմը բնութագրել է Ռիհանայի հետ համագործակցությունը այսպես. «Կարծես տորնադոն հանդիպեց հրաբուխին»:
Հիշեցնենք, որ Էմինեմը 4-րդ անգամ է գլխավորում “Բիլբորդ 100” հիթ շքերթը, իսկ Ռիհանան` 7-րդ:
Bravo.am-ն առաջարկում է դիտել ու գնահատել, թե ինչ է ստացվել տորնադոյի ու հրաբխի հանդիպման արդյունքում: :)
Աղբյուրը` www.billboard.com
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: