×


Իվ Լառոկ

Իվ Լառոկ

Հայտնի DJ-ի երկրորդ համերգը Երեւանում Անուն, ազգանուն` Իվ Չեմինեյդ (Իվ Լառոկ) Մասնագիտություն` DJ, երաժշտական պրոդյուսեր Կինը դերասանուհի է Երաժշտական ոճը` House, Hip-Hop, R&B, Ragga, Reggae եւ Electro Հոբբի` կարդալ, պատրաստել համեղ ուտեստներ Վերջին գիրքը` Ժան-Պոլ Սարտր, “Սրտխարնոց” Երազանքը` ֆիլմ նկարահանել Ճանապարհորդություններ` բավականին շատ է ճանապարհորդում, շրջագայություններով եղել է աշխարհի տաբբեր երկրներում Հագուստի ոճը`կոնկրետ ոճ չունի, հագնում է այն, ինչ հարմար է Yv Larok and Anna Zilfugharyan Մաս առաջին` մամուլի ասուլիս Մարտի 18: Դեպքի վայրը՝ Երեւան, “Yerevan Productions” ընկերություն: Իրադարձությունը` Ֆրանկոֆոնիայի օրեր: Ներկա են հայ DJ Leon Gris-ը, “Yerevan Productions”-ի ներկայացուցիչ Զառա Բուդաղյանը եւ, իհարկե, ասուլիսի հերոսը` շվեյցարացի DJ Իվ Լառոկը: Ասուլիսի ժամանակ Իվ Լառոկը նշեց, որ շատ ուրախ է երկրորդ անգամ գտնվել Հայաստանում (առաջին անգամ նա Հայաստանում նվագել է 2009 թ-ին): «Այս անգամ նվագելու եմ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, կնվագեմ այն երաժշտությունը, որը կցանկանա հանդիսատեսը, իհարկե, իմ ոճի մեջ»,- նշեց Իվ Լառոկը: DJ Leon Gris, Zara Budaghyan and DJ Yv Larok Հայտնի DJ-ը բավականին ուրախ եւ դրական էր պատասխանում լրագրողների հարցերին, անգամ չէր ցանկանում, որ ասուլիսը ավարտվի, քանի որ, ինչպես նա է ասում՝ “նոր եմ արթնացել եւ ակտիվ եմ”:): Իր երաժշտության մասին Լարոկը ասաց, որ 10 տարուց ավել աշխատել է հիփ-հոփ ոճում, որը մինչ այժմ էլ օգտագործում է իր սեթերում: Նա ֆիլմեր շատ է սիրում եւ անգամ ցանկանում է որպես ռեժիսոր հանդես գալ: Ի դեպ, իր սիրած ռեժիսորն է Քվենտին Տարանտինոն: Yv Larok Մաս երկրորդ` Մարզահամերգային համալիրում Իվ Լառոկի համերգ Ժամը 23:00-ին «warm-up» արեց, այսինքն հանդիսատեսին «տաքացրեց» :) հայ DJ Leon Gris-ը, որն, ի դեպ, առաջին անգամ էր նվագելու Իվ Լառոկի հետ: Իսկ ժամը 24:00-ին արդեն ինքը՝ Իվ Լառոկը “պայթեցրեց” Մարզահամերգային համալիրի նախասրահը իր հաուսային սեթով: Երեկոյի, այսինքն գիշերվա ընթացքում հնչեց հայտնի Rise up-ը եւ այլ սեթեր: Ներկայումս Իվ Լառոկը հանդիսանում է աշխարհի ամենահայտնի DJ-ներից եւ երաժշտական պրոդյուսերներից մեկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում նրա հիթերը զբաղեցրել են առաջատար հորիզոնականներ աշխարհի բազմաթիվ հիթ-շքերթներում: Yv Larok 2005-ին իր հանրահայտ “Zookey” հիթը, որը եւս հնչեց համերգի ժամանակ, վաճառվեց 150 հազար օրինակով ամբողջ աշխարհում: 2007 թվականին թողարկվեց Իվ Լառոկի ամենահայտնի հիթերից մեկը` “Rise Up”-ը, որն էլ հաստատեց իր դիրքը աշխարհի էլիտար երաժշտական պրոդյուսերների միջեւ: 2008-ին Իվը թողարկեց “Rise Up” կոչվող ձայնասկավառակը: Իվը նվագել է տարբեր երկների ամենամեծ ակումբներում: Սակայն ամենահիշվածներից եւ յուրահատուկներից նա առանձնացրեց Բրազիլիայի կարնավալը: Այս անգամ եւս նա ոչ պակաս մեծ եւ լեփ-լեցուն դահլիճում էր նվագում: Եվ, ինչպես նա նշեց, «հայ քլաբբերները բավականին ակտիվ են, ես հաճույքով եմ աշխատում ձեզ համար»: Yv Larok Երեկոյի ընթացքում նաեւ հնչեց իր վերջին սինգլը՝ “Listen to the voice inside”-ը, որն ձայնագրվել է վոկալիստ Սթիվ Էդվարդսի հետ: Այսպիսով, 2011 թվականի մարտի 18-ը հիշվեց թե դասական երաժշտության ոճը նախընտրողների համար, ովքեր վայելեցին Լարա Ֆաբիանի աննախադեպ համերգը, եւ թե ակումբային երաժշտությունը գնահատողների` ովքեր լավ լիցքաթափվեցին եւ երկրորդ անգամ վայելեցին Իվ Լառոկի սեթերը: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին