×


Խորովածի փառատոն

Խորովածի փառատոն

Հայերը 2011-ին ամենամեծ մանղալի ռեկորդ են սահմանելու:) Խորովածն ուտեստ չէ, այլ  ջերմամշակման հայկական եղանակ: Դրանում վստահ է  “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման” հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը. “Որոշ իմաստով ուզում ենք ապացուցել աշխարհին, որ խորովածը հայտնի ջերմային մշակման եղանակներից հինգերորդն է: Մեր նախնիները, մենք դրան լավ տիրապետում ենք: Ցավոք, վերջին շրջանում բոլորը խորոված են անում առանց վերջինի նկատմամբ գիտական, մասնագիտական մոտեցման”: Sedrak Samuelyan Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի “Ախթալա” ամրոցի տարածքում Խորովածի փառատոն է նշվել: Երեկ “Արարատ Հոլ”-ում ամփոփվեցին ժողովրդական տոնախմբության արդյունքները, խորովածի վարպետները պարգեւատրվեցին:): Ի դեպ, հենց վերոնշյալ ռեստորանը դարձավ “Լավագույն համուհոտով խորոված” անվանակարգում գավաթակիրը: Խորովածը լավագույնը պատրաստող սկսնակ եւ ավագ խոհարարները, սիրողներն էլ պարգեւատրվեցին, խորովածի տեսքն ու մտահղացումը եւս գնահատվեց: “Խոսք եմ ասում որպես պարզ ախթալացի”. Վազգեն Խաչիկյան Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ներկայացավ ոչ թե որպես պետական պաշտոնյա, այլ ժողովրդական տոնախմբությունների կազմկոմիտեի նախագահ. “Խոսք եմ ասում որպես պարզ ախթալացի: Երկրորդ անգամ առիթ ունեցանք Ախթալայում Խորովածի փառատոն կազմակերպել: Այս տարի դա ուղեկցվում էր հուշարձան-վահանակների տեղադրմամբ: Վստահ եմ` հաջորդ անգամ փառատոնը ավելի կազմակերպված կանցկացնենք”: Հայերը 2011-ին ամենամեծ մանղալի ռեկորդ են սահմանելու:) Ախթալայի քաղաքապետ, ժողովրդական տոնախմբության գլխավոր կազմակերպիչ Հայկ Խաչիկյանը կարեւորեց միջոցառման մեկ այլ կողմը. “Փառատոնը ոչ միայն խոհարարական արվեստն է ներկայացնում, այլեւ տուրիզմը զարգացնում”: Հայերը խորովածային ոլորտում ասելու բան ունեն Բարբեքյուի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, մոսկվաբնակ Արտյոմ Ենգոյանը հայաստանյան Խորովածի փառատոնը երկար տարիների երազանքի արդյունք է համարում:). “Միջազգային ասոցիացիային 70 երկիր է անդամագրված, այդ թվում` Ռուսաստանը, Ուկրաինան, Լիտվան, Ադրբեջանը, հիմա գործընթացը իրականացնում են Բելառուսն ու Վրաստանը: Մեծ ուրախությամբ աջակցում եմ, որ Հայաստանն էլ միջազգային հարթակ դուրս գա. հայերը ասելու բան կունենան”: Artyom Yengoyan & Sedrak Mamulyan Արտյոմ Ենգոյանը նաեւ առաջարկությամբ հանդես եկավ. “2011 թվականի մայիսին Գերմանիայում անցկացվելու է խորովածի աշխարհի 12-րդ առաջնությունը, թող քննարկվի այս հարցը, կազմակերպվի եւ անցկացվի Հայաստանի առաջին բաց առաջնությունը: Ու թող Երեւանում տեղի ունենա. խորովածի, բարբեքյուի փառատոնը միշտ մեծ տոն է ժողովրդի համար”: “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման” հ/կ-ն անդամակցելու է Բարբեքյուի միջազգային ասոցիացիային: Սեդրակ Մամուլյանը վստահ է` հաջորդ տարի խորովածային տոնն արդեն միջազգային մակարդակով կանցկացնեն: Խոհարարը իր նախագահած հասարակական կազմակերպության գործունեությունը համարում է “շարժում վասն խոհանոցի հայոց”:): Անդրադառնալու են նաեւ դոլմային: “Չգտեմ` անունը էլի փառատոն կդնենք, թե ոչ: Իսկ խորովածին անդրադարձանք, որովհետեւ դրա շրջանակներում համաշխարհային փառատոններ են կազմակերպվում, բայց որեւէ հայ չի մասնակցում”,- ասաց “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման” հ/կ-ի նախագահը: Hayk Khachikyan, Vazgen Khachikyan & Sedrak Samuelyan 35-ամյա Համլետ Զաքարյանը 12 տարեկանից խորոված է պատրաստում: Խոհարարը խորովելու իր մեթոդը ներկայացրեց. “Կովի կուրծքն եմ խորոված անում: Այն համարվում է ենթամսամթերք ու պատրաստման հատուկ տեխնոլոգիա ունի, որ վանեցիներն են մշակել: Սիրտը դնում ես կաթի մեջ, գեղձերը սկսում են աշխատել, կաթնագեղձը կաթը հետ է քաշում իր մեջ: Իսկ մարդիկ, որ չեն անում դա, ձիգ է ստացվում ու այն համը չի ունենում: Մեր պապերից եկած տեխնոլոգիա է, որ հիմա օգտագործում եմ”: Երեկույթի ժամանակ տեղի ունեցավ նաեւ Հասմիկ Կարապետյանի կողմից կազմված “Ախթալա. Հայաստան. Խորովածի փառատոն-2009” գրքի շնորհանդեսը, որում ներկայացված են 2009 թվականին պատրաստված խորովածների բաղադրատոմսերը, խորոված պատրաստողների տվյալները, խորովածի մասին կարծիքներ: Շնորհանդես Կազմակերպիչները նշում են` Խորովածի փառատոնը միս ուտելու համար միայն չի անցկացվում. “Ցանկացել ենք համախմբել խորոված պատրաստողներին, խոհանոցների հետ կապված մարդկանց, սիրողներին ու ուրախ տոնախմբություն կազմակերպենք”: Այսուհետ գործում է Ախթալայում կազմակերպվող Խորովածի փառատոնի կազմկոմիտե` Էկոնոմիկայի նախարարության կազմում: Հատուկ “Գարնանային գավաթ” է անցկացվելու նաեւ լրագրողների համար, “Ձմեռային խորոված” մրցաշար էլ կլինի: Ժողովրդական տոնախմբությունների կազմկոմիտեի նախագահ Վազգեն Խաչիկյանը նշեց` հաջորդ տարի համաշխարհային ռեկորդ ենք սահմանելու “Ամենաերկար մանղալ” անվանակարգում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW