×


Շրջանավարտները:)

Շրջանավարտները:)

Տոն Տնտեսագիտական համալսարանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտները հունիսի 22-ին ստացան իրենց դիպլոմները: Արարողությունը տեղի ունեցավ “Մոսկվա” կինոթատրոնում, դրան ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտներն ու իրենց մտերիմները: Շրջանավարտներ Հնչեց  Հայաստանի օրհներգը, շրջանավարտները շնորհակալական խոսք ասացին եւ շնորհավորանքների արժանացան: Այս տարի առաջին անգամ հնչեց Տնտեսագիտական համալսարանի օրհներգը` ուսանողների կատարմամբ: Միջոցառումը վարում էին դեռ ոչ շրջանավարտ, 3-րդ կուրսի ուսանողուհիներ Աննա Հակոբյանն ու Գոհար Խալաթյանը. “Միջոցառումն ամենամյա է, ավանդույթ է դարձել ավարտողներին դիպլոմները հանդիսավոր հանձնելու արարողությունը: Տարբեր տարիներ տարբեր տեղերում ենք նշում: Հանձնումից հետո համալսարանի շնորհալի ուսանողները երգում են, պարում, տոնական տրամադրություն ենք փոխանցում”, - ասացին աղջիկները: Շրջանավարտներ Տնտեսագիտական համալսարանի ակադեմիական քաղաքականության ուսումնական գործընթացի կազմակերպման եւ վերահսկողության վարչության պետ Արմեն Կարախանյանը մեզ ասաց, որ այս տարի բակալավրիատն ավարտում է 1023 ուսանող, իսկ մագիստրատուրան՝ 453: Վալենտինա Շահինյանը “Ժող”-ի շրջանավարտներից է` ավարտել է մարքեթինգի եւ բիզնեսի ֆակուլտետը. “Շատ ոգեւորված եմ` 4 տարին անցավ, մնաց մագիստրատուրայի 2 տարին: Ուսանողական տարիներն ամենահիշվողն ու ամենահետաքրքիրն են: Դիպլոմ ստանալն էլ այդ տարիների գնահատականն է: Արդեն պատրաստվում ենք, կուրսով ավարտական խնջույք անենք ու լավ կուրախանանք”: Շրջանավարտներ Տաթեւիկ Ղազարյանը «Կառավարում» ֆակուլտետի բակալավրիատն է օրերս ավարտել. “Ինչպես դպրոցը մի ակնթարթի պես անցավ, այնպես էլ համալսարանը: Հիշում եմ, “երեկ” մտա ինստիտուտ, այսօր արդեն ավարտում եմ: Պատասխանատվություն եմ զգում, որ արդեն դիպլոմ ունեմ, քիչ թե շատ ինքնուրույն մարդ եմ: Պետական քննություններից հետո կուրսով մի քանի անգամ հավաքվել ու նշել ենք, մտածել ենք նաեւ “վինետկա” ունենալու մասին` որպես հիշատակ”: Armine & Samvel Իրենց ֆակուլտետի անունը լսելուց հետո ուսանողները բարձրանում էին բեմ ու ստանում չորս տարիների ամփոփ “գնահատականը”:  2009-2010թթ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության համերգային մասում ելույթ ունեցան ուսանողները, պարեցին, երգեցին հայտնի հիթեր: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաեւ Սամվել եւ Արմինե Գրիգորյանները: Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW