Երգիչը “Եվրատեսիլ 2012”-ին չի մասնակցի
2012-ին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցության եւ մասնակցի մասին չդադարող խոսակցություններում բազմիցս հնչում է այն կարծիքը, որ ցանկալի է` ադրբեջանական բեմում երգի ծննդով արցախցի մեր երգիչներից մեկը, որոնց թվում միշտ հնչում է նաեւ Ռազմիկ Ամյանի անունը: BRAVO.am-ը թեմայի շուրջ խոսել է երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ:
“Ռազմիկ Ամյանը «Եվրատեսիլ 2012»-ին չի պատրաստվում մասնակցել: Մենք մի անգամ դիմեցինք, չուզեցին, հիմա էլ մենք չենք ուզում...”,-BRAVO.am-ին ասել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը:
Իսկ մեր հարցին, թե հնարավոր է մտափոխվեն, եթե առաջարկ ստանան Հանրային հեռուստաընկերության կողմից, երգչի պրոդյուսերը պատասխանեց. «Ոչ, մենք կմերժենք»:
Արմեն Մովսիսյանը պարզաբանեց, որ Ռազմիկ Ամյանը “ստեղծագործական բուռն շրջանում է, համերգային շրջագայություններն արդեն սկսել են ու դեռ երկար կտեւեն, ժամանակի առումով էլ չեն հասցնի”:
Նշենք, որ հունիսի 5-ին Ռազմիկ Ամյանը մեծ մենահամերգ է ունեցել Լիբանանում, հուլիսի 8-ին համերգային ծրագրով կլինի Կանադայում, իսկ հուլիսի 17-ին պատրաստվում է մեծ մենահամերգով հանդես գալ Լոս-Անջելեսի “Pasadena Civic” դահլիճում:
“Լոս-Անջելեսում կլինի շքեղ շոու- ծրագրով մեծ մենահամերգ, որին կմասնակցեն Հայաստանից ժամանած հայտնի երաժիշտներ”,-ասաց Ռազմիկ Ամյանի պրոդյուսերն ու հավելեց, որ հուլիս ամսվա վերջին պատրաստվում են նոր տեսահոլովակ նկարահանել, ինչին BRAVO.am-ը կանդրադառնա :) :
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ռազմիկ Ամյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: