×


Բարեգործական համերգ

Բարեգործական համերգ

Ռուսաստանի երաժիշտները` հայ երեխաներին “Ռուսական արվեստների թանգարանում” երեկ կայացել է  Յուրի Բաշմետի ղեկավարած “Նովայա Ռոսիյա” սիմֆոնիկ նվագախմբի անդամների համերգը` Երեւանի թիվ 13 երաժշտական դպրոց -ինտերնատը երաժշտական գործիքներով համալրելու նպատակով: Բարեգործական համերգ Բարեգործական միջոցառմանը մասնակցել են միջազգային մրցույթների դափնեկիրներ Վալենտինա Բորիսովան, Սոնա Ազարյանը, դաշնակահարուհի Աննա Գրիշինան, ինչպես նաեւ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներ, կլարնետահար Վյ Մանուչարյանը, ալտահար  Յանա Դարյանը, թավջութակահար Գայանե Խաչատրյանը, ջութակահար Ջեմմա Աբրահամյանը եւ ֆլեյտահար Ելիզավետա Դաստայանը: “Ռուսաստանի երաժիշտները` հայ երեխաներին” խորագիրը կրող համերգային ծրագրի նախաձեռնողը “Նովայա Ռոսիյա” լարային քառյակի առաջին ջութակ, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Սոնա Ազարյանն է, ով դպրոց-ինտերնատի մասին իմացել է ընկերոջ միջոցով, որոշել օգնել երեխաներին համապատասխան գործիքներ ունենալու եւ կրթվելու հարցում: Բարեգործական համերգ Ջութակահարուհուն օգնության են հասել ռուս գործընկերները, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ արդեն երկրորդ անգամ  դպրոցի երեխաներին տրամադրվեց մասնագիտական տեխնիկա. 2 հոբոյ` հայտնի հոբոյահար Ֆիլիպ Նոդեյի կողմից, ֆինանսական օգնություն` Աննա Սամուիլից եւ այլ նվերներ, որոնք կնպաստեն  երիտասարդ եւ տաղանդավոր երաժիշտների ի հայտ գալուն: “Շնորհակալ ենք նման մեծ աշխատանք կատարելու համար, որի արդյունքը կլինեն երեխաների` ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում ստացած դիպլոմներն  ու մրցանակները”,-ասաց թիվ 13 երաժշտական դպրոց-ինտերնատի տնօրեն Սամվել Երանյանը եւ փոխտնօրեն Առնո Բարխուդարյանի հետ դպրոցի անունից շնորհակալագրեր  հանձնեց  Սոնա Ազարյանին, Վալենտինա Բորիսովային, Աննա Գրիշինային եւ բարեգործական ծրագրում իրենց ներդրումն ունեցած այլ երաժիշտներին: Բարեգործական համերգ “Երկու տարի առաջ շատ պատահական իմացա այս դպրոցի մասին, ինչն ինձ համար անհանգստության մեծ առիթ էր. դժվար է մի քանի սանի համար սովորել մեկ գործիքի վրա: Մտածեցի, որ կարող եմ օգտագործել իմ կապերն, ու ընկերներիս հետ կաշխատենք օգնել: Սա մեր երկրորդ բարեգործական համերգն է, որն, ըստ իս, հաջողությամբ է պսակվում: Այն շարունակական բնույթ կկրի: Հույս ունեմ, որ այլ երաժիշտներ ու երգիչներ էլ կմիանան ծրագրին”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Ազարյանը, ով պատրաստվում է մայր դառնալ:). “Կարծում եմ` որդիս կների ինձ այն էներգիայի համար, որն իրենից խլեցի հանուն  այլ մանուկների, ես դա արել եմ հաճույքով, նույնն էլ որդիս է զգացել, ինչը շատ կարեւոր է ինձ համար”: Վալենտինա Բորիսովան եւ Աննա Գրիշինան եւս հաճույք էին ստանում իրենց կատարած աշխատանքից, “միշտ պատրաստ են օգնել, դպրոցի սաներին միայն հաջողություն են մաղթում”: Համերգի կազմակերպման գործում օգնել էին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու “ՅԱՄԱՀԱ” ընկերությունը:  Ծրագրի ընթացքում հնչեցին Ս. Պրոկոֆեւի, Մ. Ռավելի, Վ. Վայների  եւ Վ. Շարաֆյանի ստեղծագործություններից: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին