Թանգյանը ռոք-մյուզիքլ է գրում Իսկ դուք գիտեի՟ք, որ Սերժ Թանգյանը մյուզիքլ է գրում:): Պարզվում է նաեւ, որ հանրահայտ Garbage խմբի մենակատար Շիրլի Մենսոնը մասնակցել է մեր հայրենակից, “System of a Down” խմբի վոկալիստ Սերժ Թանգյանի` “Գամված Պրոմեթեւսը” ռոք-մյուզիքլի աշխատանքներին: Մարտի 2-ին iTunes օնլայն խանութում հայտնվել է մյուզիքլից “The Hunger” ստեղծագործությունը, որտեղ կարող եք լսել հենց Շիրլի Մենսոնի վոկալային մասերը: Թրեքի վաճառքից կուտակված ողջ հասույթը կփոխանցվի “Amnesty International” կազմակերպությանը, որի հետ Սերժ Թանգյանը համագործակցում է արդեն երկար տարիներ: Հիշեցնենք, որ 2008 թվականին հայտնի դարձավ, որ Սերժ Թանգյանը “Գամված Պրոմեթեւսը” ռոք-մյուզիքլ է պատրաստում: Գրող, դրամատուրգ, “Գրեմմիի” մրցանակակիր Սթիվեն Սաթերը հանդիսանում է մյուզիքլի համահեղինակը: Ցավոք դեռեւս պարզ չէ, թե երբ մյուզիքլը կներկայացվի հանդիսատեսին: Ի դեպ, Սերժ Թանգյանը չի մոռանում նաեւ իր անհատական կարիերայի մասին: Ձեզ ենք ներկայացնում նրա նոր՞ “Gate 21”տեսահոլովակը, ինչպես նաեւ “The Hunger” ստեղծագործությունը :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.music.open.ua
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: