“Գրիգորի Լեպսի ելույթն ինձ համար շատ հաճելի էր:)” “Չեմ թաքցնում` արցունքներս հոսեցին: Ինձ համար շատ կարեւոր ու հաճելի էր, որ նման երգիչը նման կարեւոր ելույթին որոշել էր ներկայանալ իմ գրած երգով:)”, - Facebook-ի իր ֆան-էջում գրել է Սիրուշոն: Ռուսական էստրադայի աստղ Գրիգորի Լեպսը հուլիսի 26-ին Յուրմալայում մեկնարկած “Նոր ալիք-2011” երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթի պաշտոնական բացմանը հանդես է եկել պրեմիերայով: “Судьба-зима” երգի հեղինակը Սիրուշոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: “Երբ անընդհատ գտնվում ես աշխատանքային պրոցեսում, շատ բաներ, նույնիսկ հաջողությունները սկսում են սովորական թվալ, եւ թվում է` էլ չես կարող այդ աստիճան հուզվել, ուրախանալ, ոգեւորվել: Բայց եւս մեկ անգամ համոզվեցի, որ դա այդպես չէ. սա ինձ համար մեծ իրադարձություն էր”. Սիրուշոն, ով մեծ ուրախությամբ է երգը նվիրել Գրիգորի Լեպսին, անչափ հուզվել է, որ հոբելյանական “Նոր ալիք”-ի բացման ժամանակ իրենց երգն են ներկայացրել: Նրանք երգը գրել են Լեպսի համար, բայց մի փոքր անհավանական է թվացել, որ երգիչը կցանկանա կատարել այն: Մի քանի ամիս առաջ ռուս երգչի հետ կապ են հաստատել ինտերնետով, ուղարկել են երգը, իսկ դրական պատասխանը երկար չի սպասեցրել: “Շատ ուրախացանք, որ արագ արձագանքեց ու երգելու ցանկություն հայտնեց: Միանգամից անցանք գործիքավորման ու թղթաբանության հարցերին: Լեպսը շատ քմահաճ է ամեն հարցում, մանավանդ` երգերի ընտրության մեջ: Եթե հաշվի առնենք, թե ինչ քանակությամբ երգեր են նրան առաջարկում կատարել, ապա սա մեզ համար, իսկապես, շատ հաճելի փաստ է:)”, - BRAVO.am-ին ասաց Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Սիրուշոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: