×


Վիլյամ ու Քեթրին

Վիլյամ եւ Քեթրին

Թագավորական ընտանիքի  ձին երրորդն է:) Եկեք մի պահ տեղափոխվենք Մեծ Բրիտանիա, որտեղ անցած հանգստյան օրերին տեղի ունեցավ “Epsom Derby” հանրահայտ ձիավազքը: Մրցմանը ներկա էին Անգլիայի թագավորական ընտանիքի անդամները` հանձինս Էլիզաբեթ Երկրորդ թագուհու, նորապսակներ արքայազն Վիլյամի ու Քեթրինի: William & Chaterine Լավ եղանակ,  յուրահատուկ հանդերձներով ու գլխարկներով հյուրեր, եւ, իհարկե, մեծ քանակությամբ ադրենալին. թագավորական ընտանիքի անդամները ձիավազքի կրքոտ երկրպագուներ են:): Որքան էլ բարձր էին գոռում նորապսակներ արքայազն Վիլյամն ու Քեթրինը, արքայազն Հարին, արքայադստրեր Բեատրիսն ու Եվգենիան, նրանց ձին, այնուամենայնիվ, հայտնվեց երրորդ հորիզոնականում:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW