×


Տաթեւ Ենգիբարյան

Տաթեւ Ենգիբարյանը \"Հայերեն” է երգում:)

Փոքրիկ երգչուհին երգում է “Հայերեն”:)

10-ամյա Տաթեւը շատ է սիրում մայրենի լեզուն, ինչպես նաեւ սիրում է երգել: Աղջնակն իր սիրելի երկու երեւույթները կապել է իրար. երգում է “Հայերեն” ;):

“Լեզուներից քեզ ամենից շատն եմ սիրում ես”. այս խոսքերը հնչում են փոքրիկ երգչուհու երգում, որի հիման վրա օրերս նկարահանվել է տեսահոլովակ: Երգի մտահղացումը Տաթեւինն է, երաժշտության մշակումն արել է Սիրուշոն, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Tatev Engibaryan “Հայերեն” երգով Տաթեւը մասնակցել է այս տարվա “Մանկական Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, ինչը նրան չի ընկճել. շարունակելու է երգել ու իր առաջին տեսահոլովակը կներկայացնի մինչեւ տարեվերջ:

Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Կանաչ տաղավարում նկարահանված հոլովակի վերջնական արդյունքը ստանալու են համակարգչային գրաֆիկայի միջոցով: Տաթեւիկի հետ տեսահոլովակում նկարահանվել են “Հիփ-հոփ լայֆ” պարային խմբի երեխաները: Կերպարներով ու հագուստով զբաղվել է Սերժ Գաբյանն իր թիմի ոճաբանների հետ: Tatev Engibaryan Տաթեւիկ Ենգիբարյանը սովորում է Երեւանի թիվ 135 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում, հաճախում է “Արեւիկ” մանկական անսամբլ, ինչպես նաեւ դաշնամուրի եւ ջութակի դասերի:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները`Հ.Հակոբյանի Creative Art

Կարդալ ավելին

Quality Sign BW