×


“Maroon 5”

“Maroon 5”

Ռոք-խմբին կլուսանկարի Արթուր Lumen-ը:) Արթուր Lumen Գեւորգյանը վեց տարի է` “Maroon 5” է լսում. “Grammy” երաժշտական մրցանակին արժանացած  ռոք-խմբի երգերը շատ է սիրում, վերջին երեք տարին նաեւ լուսանկարչությամբ է զբաղվում: Ամերիկյան խմբին ու հայ լուսանկարչին ամենեւին էլ ես չեմ “կապել”, այլ օրերս ավարտված մրցույթը:): Artur Lumen Gevorgyan “Maroon 5”-ը դեկտեմբերին հայտարարում է` “Սեր” թեմայով օրիգինալ նկար ներկայացնողը հնարավորություն կստանա լուսանկարել խմբին 2011 թվականի տուրնեի ընթացքում: Արթուր Lumen-ը, որ միայն երեւանյան միջավայրում անվանի երաժիշտներին` Սերժ Թանգյան, Ջո Կոկեր, Էմիր Կուստուրիցա, Գորան Բրեգովիչ, “Deep Purple” նկարելու փորձ ունի ու մանավանդ սիրում է “Maroon 5”-ին, հավատում է մեր մայրաքաղաքից դուրս արտիստների հետ աշխատելու հնարավորությանն ու մասնակցում մրցույթին: Լումենը Talenthouse կայքում տեղադրում է իր սերը` բառի բուն եւ փոխաբերական իմաստով:): “Նկարածս աղջիկը երազում է անձրեւի մասին, իսկ անձրեւի մասին երազում են հիմնականում սիրահարված մարդիկ”,- իր ներկայացրած լուսանկարը մեկնաբանեց նա: Ի դեպ, անձրեւի մասին երազող աղջիկը հենց Արթուր Lumen-ի սերն է` կինը:): Artur Lumen Gevorgyan Քվեարկությունը սկսվում է փետրվարի երկուսին` լուսանկարչի ծննդյան օրը: Արդեն 25-ամյա Lumen-ը քվեարկության ամբողջ ընթացքում գրեթե միշտ առավելագույն ձայներն է ունեցել. “Քվեարկել կարողանում էին միայն facebook-ում գրանցված մարդիկ կամ sms էին ուղարկում: Ամենահետաքրքիրն այն է, որ առաջին տեղում միշտ ես կամ թուրք լուսանկարիչն ենք եղել, մի օր` նա, մյուս օրը` ես: Երբ մրցույթը փակվեց,  ամենաշատ միավորները ես էի հավաքել` մոտ 2800 ձայն: Ամբողջ facebook-ը ոտքի էր կանգնել. շատ-շատերին չեմ ճանաչում, բայց բոլորն ինձ աջակցեցին:)”: Արթուրը թուրք լուսանկարչի ներկայացրած “սերը” չի հավանել. “Աբստրակտ նկար է, որը սիրո հետ չեմ կապում. մանեքեններին թելերով կապել էր իրար: Իսկ սեր կարող է լինել ապրող էակների, բնության մեջ”: “Սերը” Չորս հաղթողի անունը հայտարարվում է Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին: “Ժյուրին` “Maroon 5”-ն է հենց որոշել, որ նկարներն են հաղթողները: Հաղթողների անուններից բացի հրապարակվել է նաեւ եզրափակչում հայտնվածների ցուցակը, ովքեր ուղղակի խմբի անդամների ստորագրությամբ ձայնասկավառակ են ստանալու”,- նշեց Լումենը: Նա մակագրված CD-ն կստանա, ինչպես նաեւ կմեկնի “Maroon 5”-ի համերգը լուսանկարելու եւ խմբին առանձին ֆոտոսեսիա անելու. “Դեռ պարզ չի, թե որ երկիրն եմ գնալու, երբ ու քանի օրով. սպասում եմ հաղորդագրությանը”: Լուսանկարիչը չի կասկածում, որ մրցանակը “կստանա”. “Նման մրցույթ առաջին անգամ չի անցկացվում: Բոլոր ծախսերն իրենք են հոգալու, գուցե իրենց անձնական ինքնաթիռով շրջեմ:)”: Artur Lumen Gevorgyan Bravo.am-ը եւս շնորհավորում է Արթուր Lumen-ին: Ի դեպ, Lumen-ը լույսի պայծառության չափման միավորն է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Արթուր Lumen Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW