Գեղեցկուհին ներկայացնում է Հայաստանը Հուլիսի 18-ին Լոս-Անջելեսում տեղի ունեցավ 22-րդ ամենամյա “Միսս Ասիա Միացյալ Նահանգներ” գեղեցկության մրցույթի առաջին փուլը, որտեղ 58 երկրների ներկայացուցիչները ներկայացան լողազգեստով եւ մասնակցեցին նորաձեւության ցուցադրությանը: Հայկական ազգային տարազով այս գեղեցկուհին հայի համար տարօրինակ` Թրայֆենա Զամբրե անունով առաջին անգամ այս մրցույթի պատմության ընթացքում ներկայացնում է հենց Հայաստանը: Սակայն զարմանալի ոչինչ չկա. աղջկա մայրը հայուհի է, իսկ հայրը` հնդիկ: Ավելին` գեղեցկուհու ընտանիքն ընդամենը մի քանի տարի առաջ է մեկնել Հայաստանից ԱՄՆ, այնպես որ հայեցի դաստիարակությունը Թրայֆենան ստացել է հենց Հայաստանում: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին հաղթահարել է առաջին փուլը, իսկ մրցույթի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին կրկին Լոս-Անջելեսում: Դրան կմասնակցեն առաջին փուլը հաղթահարած 18 երկրների 32 ներկայացուցիչներ: Դե ինչ, Bravo.am–ը հաջողություն եւ հաղթանակ է մաղթում Թրայֆենա Զամբրեին:) Աղբյուրը` www.coolfwdmail.blogspot.com Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: