×


Հենրիկ Նիկոյան

Հենրիկ Նիկոյան

Նկարչի “Տեսիլքներ” ցուցահանդեսը կայացավ Ինդուստրիալ դիզայներ, ապակեգործ և նկարիչ Հենրիկ Նիկոյանի “Տեսիլքներ” ցուցահանդեսը տեղի ունեցավ մարտի 13-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի “Սասունցի Դավիթ”  սրահում: Henrik Nikoyan “Տեսիլքներ” ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները, շիկացած ապակու գունային ներդաշնակ ծավալների մեջ մարմնավորելով դիզայների տեսիլային պատկերների աշխարհը, անգնահատելի ներդրում են Հայաստանի դեկորատիվ-կիրառական  արվեստի բնագավառում: Հեղինակին ապակու տեսակներից գերել է գուտային ապակին: Գուտան այն վայրն է, որտեղ թրծվում է ապակին: Մոտ 30 տարիների ընթացքում դիզայներին հաջողվել է պահել իր ստեղծագործությունները արկղերում`իր ավտոտնակում, վաճառված մի քանի գործերի համար մինչեւ հիմա զղջում է: Երբ պարոն Գաֆէսճեանը տեսել է Հենրիկ Նիկոյանի գործերը, միանգամից ձեռք է բերել բոլոր աշխատանքները թանգարանի համար: Հայաստանից դուրս հեղինակի աշխատանքները ցուցադրվել են նաեւ Ռուսաստանում եւ Ճապոնիայում: Exibiion Արվեստի առաջին դասերը Հենրիկ Նիկոյանը ստացել է ծննդավայրում` Գյումրիի գեղարվեստի դպրոցում, այնուհետեւ ավարտել է Լենինգրադի Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանի գեղարվեստական ապակեգործության և խեցեգործության բաժինը: Ավարտելով ուսումը` Հենրիկ Նիկոյանը վերադառնում է Հայաստան և իր մասնագիտական գործունեությունը ծավալում ինդուստրիալ դիզայնի բնագավառում` որպես դիզայներ և մանկավարժ: Արվեստագետի բազմաժանր ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում գեղարվեստական ապակեգործության աշխատանքները: Հիմա էլ դիզայները ստեղծագործական շատ մտքեր ունի, սակայն նշում է` Հայաստանում չկա դրանք իրագործելու հնարավորությունը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհանիիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW