Դերասանուհու անկեղծ ֆոտոշարքը` ծննդաբերությունից հետո Սեքսուալ դերասանուհի, հազարավոր տղամարդկանց կուռք Մոնիկա Բելուչին է զարդարել իտալական “GQ” ամսագրի մարտ ամսվա համարը: Ամսագիրը նվիրված է Իտալիայի միավորման 150-ամյա հոբելյանին, եւ, բնականաբար, իտալացիները չէին կարող չանդրադառնալ իրենց սիրելի դերասանուհուն: Լուսանկարները արվել են ծննդաբերությունից մի քանի ամիս անց, իսկ 46-ամյա Մոնիկայի տեսքը, մեղմ ասած, շարունակում է ցնցող մնալ: Ի դեպ, դերասանուհին խոստովանում է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրահատությունների օգնությանը: “Կնճիռները բնական գործընթացի արդյունք են: Ես հիասքանչ եմ զգում 46 տարեկանում, մարմինս ինձ դուր է գալիս նույնիսկ առանց բոտաքսի եւ պլաստիկ վիրահատությունների”,- պատմում է Մոնիկան: Մոնիկա Բելուչին խոստովանում է` հպարտ է, որ մոդել է դարձել` ունենալով 90/60/90 իդեալից հեռու կառուցվածք:): Նա դեմ է նաեւ ֆոտոշոփին: Ձեզ ենք ներկայացնում դերասանուհու` “GQ” ամսագրի համար արված “չֆոտոշոփված” լուսանկարները:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.2has.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: