Մերկ ու առանց շպարի Արական սեռի շատ ներկայացուցիչների կուռք Մոնիկա Բելուչին սեպտեմբերին 47 տարեկան կդառնա: Տարիքը չի խանգարում դերասանուհուն երիտասարդ ու խնամված տեսք ունենալ: Դրանում մեկ անգամ եւս բոլորին համոզելու ու վստահեցնելու համար նա մերկ եւ առանց շպարի լուսանկարահանվել է ֆրանսիական “Elle” ամսագրի համար: Դերասանուհու եւ հեղինակների կարծիքով` այս ֆոտոշարքը կօգնի միջին տարիքի կանանց հասկանալ, որ ցանկացած տարիքում կարելի է լինել սեքսուալ եւ գրավիչ: Բացի դրանից, սա նաեւ ինքնատիպ պրոմո-արշավ կհանդիսանա Մոնիկայի նոր`"Textbooks d'am3re" ֆիլմի համար: “Կառուցվածքիս հետ ոչ մի խնդիր չունեմ: Ոչ ոք իդեալական չէ, պետք է փորձենք համերաշխության մեջ լինել ինքներս մեզ հետ”, -ասել է երկու երեխայի մայր Մոնիկա Բելուչին: Ամսագրում դերասանուհին խոսում է նաեւ ընտանիքի` ամուսնու` ֆրանսիացի դերասան Վինսեն Կասելի եւ երեխաների մասին: “Հստակ բացատրություն չկա` ինչ է պետք անել համերաշխ ապրելու համար կամ ինչ անել, որ ամուսնական կյանքը երկար տեւի: Յուրաքանչյուրիս դեպքում տարբեր է: Երեխաներիս ամեն տեղ հետս եմ տանում, այնպես որ նրանց համար օջախ հասկացությունը օտար է: Բայց համոզված եմ` նրանք սիրո եւ համերաշխության պակաս չունեն”,- ասել է Մոնիկան: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.allvoices.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: