Գեղեցկուհու “աստղային” ժամն է:) Ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի կարիերան ամուսնությունից հետո էլ վերելք է ապրում:): 30-ամյա Քիմը, ով վերջերս հարսի զգեստով զարդարել է “People” ամսագրի շապիկը, ավելին, խոսակցությունների համաձայն, դրա դիմաց ստանալով մոտ 1.5 միլիոն դոլար, հիմա էլ մեկ այլ, ոչ պակաս հեղինակավոր ամսագրի շապիկին է հայտնվել: Այս անգամ Քարդաշյանի բարեմասնությունները ցուցադրելու պատիվ է ունեցել արաբական “Harper’s Bazaar”-ը ;): Լուսանկարներում Քիմը “Dolce&Gabbana” բրենդի զգեստներով է, որոնք պատված են աստղերով: “Ես այնքան հուզված եմ մերձավորարեւելյան սնդուսափայլ ամսագրի շապիկին առաջին անգամ հայտնվելու առիթով… Նկարահանումներն ընթացել են Մալիբույում, ինձ լուսանկարել է հիանալի Ջոն Ռուսոն”,- իր տպավորություններով է կիսվել Քիմ Քարդաշյանը: Լուսնկարները տպավորիչ են ստացվել, ի՞նչ կարծիքի ես:): Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: