×


Քրիստինա Ագիլերա եւ Բեյոնսե

Քրիստինա Ագիլերա եւ Բեյոնսե

Մերկ, ագրեսիվ ու համարձակ “W” ամսագրի հուլիսյան համարը զարդարում են միանգամից երկու գեղեցկուհիներ Քրիստինա Ագիլերան եւ Բեյոնսեն: Երգչուհիները ներկայացել են երկու տարբեր կերպարում: Բեյոնսե. “Երբ ինչ-որ երգ եմ երգում, միանգամից մտքումս ծնվում է նաեւ վիդեոշարքը” Քրիստինա Ագիլերան հանդես է եկել կիսամերկ, նուրբ եւ ռոմանտիկ կերպարով: Ի տարբերություն կոլեգայի` Բեյոնսեն հավատարիմ է մնում իր ոճին: Նա ագրեսիվ է, խիզախ եւ բավական անկեղծ զգեստով: Իր կերպարը լրացնում են կարմիր ֆոնը, խոշոր աքսեսուարները եւ սեւ ներկած աչքերը: Քրիստինա Ագիլերան “W” ամսագրի հուլիսյան համարում Լուսանկարվելուց բացի երգչուհիները նաեւ խոսել են իրենց անձնական կյանքից, անկումներից եւ վերելքներից: Այսպես, Քրիստինան պատմել է ամուսնու հետ բաժանման մասին. “Երկուսս էլ հրեշտակներ չէինք, եւ մեր տան մթնոլորտը նմանվեց իմ մանկությանը: Իսկ ես թույլ չեմ տա, որ որդիս մեծանա նման մթնոլորտում’’: Բեյոնսեն ագրեսիվ է, խիզախ եւ բավականին անկեղծ զգեստով Բեյոնսեն հիմնականում խոսել է աշխատանքից. “Երբ ինչ-որ երգ եմ երգում, մտքումս միանգամից ծնվում է նաեւ վիդեոշարքը: Մինչեւ որեւէ մեկը կլսի այն, ես նախապես արդեն պատկերացնում եմ` ինչպիսի տեսք եմ ունենալու տեսահոլովակում եւ ինչպիսի պարեր են բեմադրվելու”: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW